News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 23
USD
455.73
EUR
486.58
RUB
7.89
Տեսնել լրահոսը


Իշխող խմբակցությունից հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Արթուր Մանուկյանը կեղծ տվյալներ է ներկայացրել իր կենսագրության եւ աշխատանքային ստաժի վերաբերյալ փաստաթղթերում։ Այս մասին Ազգային ժողովում հունվարի 21-ի նիստում հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա, մասնավորապես, ուշադրություն հրավիրեց մի շարք հանգամանքների վրա։ Թեկնածուի ներկայացրած կենսագրության մեջ նշվում է նրա աշխատանքը մի քանի հեռուստաընկերություններում։ 

«Խոսքը «Ա1+»-ի, «Հայրենիք»-ի, «Արմենակոբ»-ի մասին է։ Միեւնույն ժամանակ, աշխատանքային գրքույկում նշվում է, որ Մանուկյանը «Ա1+»-ում աշխատելու ընթացքում գործազուրկ է եղել եւ դրա համար նույնիսկ նպաստ է ստացել։ Միաժամանակ, հեռուստաալիքներից մեկում աշխատանքի ընթացքում նշվում է աշխատանքը թատրոնում, այնուհետեւ իրավաբանական խորհրդատվություն տրամադրող ընկերությունում, որտեղ նա նշված է որպես փորձագետ»,- ասաց պատգամավորը։

Դիմելով Մանուկյանին՝ Գալստյանը պահանջեց պարզաբանել անհամապատասխանությունների պատճառը՝ հավելելով, որ ներկայացված փաստերը միանգամայն բավարար են նրա թեկնածությանը կողմ չքվեարկելու համար։

«Մեր բացահայտած տեղեկությունը պարունակում է քրեական պատասխանատվության տարրեր։ Ի վերջո, դուք, ըստ էության, կեղծ տվյալներ եք ներկայացրել»,- նկատեց պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ