News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 23
USD
455.73
EUR
486.58
RUB
7.89
Տեսնել լրահոսը

Հունվարի 21-ին Հայաստանի Ազգային ժողովում ամփոփվեցին հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները։

Նշենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել էր երկու թեկնածու՝ Հակոբ Հակոբյանին ու Արթուր Մանուկյանին։ Երկուսին էլ աջակցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական ​​հանձնաժողովը: 

Արդյունքում երկու թեկնածուներն էլ 68 կողմ ձայներով ընտրվեցին հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներ։

Միաժամանակ, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չէին մասնակցում քվեարկությանը։ 

Գաղտնի քվեարկության արդյունքների հրապարակումից հետո ՀՌՀ նորընտիր անդամները երդում տվեցին խորհրդարանի ամբիոնից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ