News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի վարչակազմի նախկին ղեկավարն ուրբաթ ազատազրկման է ենթարկվել՝ համալրելով դատավճիռների երկար ցանկը, որոնք ներկայացվել են աջակողմյա առաջնորդի կառավարման օրոք 2007-2012 թվականներին, հաղորդում է AFP-ը:

Կլոդ Գեանը, որը համարվում էր Սարկոզիի ամենամոտ վստահված անձերից մեկը, կանգնել է դատարանի առջեւ հոկտեմբերին չորս ուրիշ օգնականների եւ դաշնակիցների հետ հասարակական կարծիքի հարցումներ պատվիրելիս 7,5 միլիոն եվրո ընդհանուր գումարի չափով պետական միջոցների ոչ նպատակային օգտագործելու մեղադրանքով:

Գեանը, որն արդեն գտնվում է բանտում մեկ այլ հանցագործության համար, դատապարտվել է Փարիզի դատարանի կողմից առնվազն 8 ամիս պարտադիր բանտարկության:

Սարկոզիի նախկին խորհրդական, գրող Պատրիկ Բյուիսոնը դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման եւ 150 000 եվրոյի չափով տուգանքի:

Նախկին խորհրդական Պիեր Ջակոմեթին դատապարտվել է վեց ամսվա պայմանական ազատազրկման ու 70 000 եվրոյի չափով տուգանքի:

Նրանք մեղադրվել են, որ պատվիրել են հարցումներ Սարկոզիի համար գաղտնի ու առանց մրցույթի՝ խախտելով Ֆրանսիայի պետական ֆինանսավորման մասին օրենքները, որոնք պահանջում են թափանցիկություն եւ մրցույթների անցկացում:

Սարկոզիի նախկին օգնական Ժյուլյեն Վոլպրեն միակն էր հինգ մեղադրյալների շրջանում, որի դեպքում չեղարկել են մեղադրանքները:

Ինքը՝ Սարկոզին, չի եղել մեղադրանքների անմիջական օբյեկտ եւ հրաժարվել է ցուցմունք տալ՝ որպես վկա, քանի դեռ դատավորը չի ստիպել նրան անել դա:

Նախորդ տարի սեպտեմբերին դատարանը դատապարտել է Սարկոզիին մեկ տարվա ազատազրկման 2012 թվականի ընտրարշավը իր կողմից ապօրինի ֆինանսավորելու համար:

66-ամյա Սարկոզին, որը կբողոքարկի երկու դատավճիռն էլ, նաեւ մեղադրվել է կասկածներում, որ նա ստացել է միլիոնավոր եվրոներ 2007 թվականին իր նախընտրական արշավի համար Լիբիայի հանգուցյալ ղեկավար Մուամար Քադաֆիից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ