News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Հունվարի կեսերին Գերմանիայի դաշնային իշխանությունները համաձայնագիր են ստորագրել՝ ընդունելու շուրջ 20,4 հազար աֆղանստանցիների, ովքեր համագործակցում էին գերմանացիների եւ նրանց ընտանիքների հետ։ Բացի այդ, նմանատիպ քայլ է արվել եւս մոտ 8000 «հատկապես խոցելի» աֆղանստանցիների, ինչպես նաեւ նրանց ամուսինների եւ երեխաների համար։ Այս մասին հայտնում է Funke մեդիա խումբը՝ հղում անելով Գերմանիայի ԱԳՆ-ի պատասխանին՝ Բունդեսթագի Ձախ կուսակցության խնդրանքին, փոխանցում է Deutsche Welle-ն։ 

2021 թվականի մայիսի 15-ից Գերմանիա են ժամանել տեղի բնակչության ավելի քան 9300 ներկայացուցիչներ, ովքեր համագործակցել են գերմանացիների եւ նրանց մերձավոր ընտանիքների հետ, ինչպես նաեւ հատուկ սպառնալիքի տակ գտնվող անձինք, այդ թվում՝ իրավապաշտպաններ եւ լրագրողներ։

Այնուամենայնիվ, հազարավոր աֆղանստանցիներ, ովքեր համագործակցել են Գերմանիայի զինված ուժերի, արտաքին գործերի եւ տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունների հետ, դեռեւս գտնվում են ճգնաժամային վիճակում, ասվում է գերատեսչության պատասխանում։ 

Ձախ խմբակցությունը քննադատել է Իսլամական Հանրապետության անապահով բնակիչներին պաշտպանելու պաշտոնական Բեռլինի ջանքերը։ Այդպիսի մարդկանց միայն մեկ երրորդն է, որոնց Գերմանիան համաձայնում է ընդունել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ