News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը

Լիտվական Կաունասը պաշտոնապես դարձել է 2022 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Միջոցառմանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Օդրի Ազուլայը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ELTA-ին։ 

«Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հրավերով «Կաունաս եւ Կաունասի տարածաշրջան՝ 2022 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» նախագծի բացմանը կայցելեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայը, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դերը Լյայենը։ Նրանք միջոցառման մասնակիցների եւ կազմակերպիչների առաջ հանդես կգան տեսակապի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանգստյան օրերին Կաունասում տեղի կունենան ավելի քան 100 տարբեր մշակութային միջոցառումներ: «Ողջ նախագծի խորհրդանշական ներածությունը կլինի «Ապստամբության» բացման շքեղ արարողությունը»,- հայտնում է ELTA-ն։

2017 թվականի մարտին Կաունասն իրավունք է ստացել դառնալ 2022 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Նրա հետ միասին պատվավոր կոչման համար մրցույթին մասնակցել են Լիտվայի եւս վեց քաղաքներ, այդ թվում՝ Կլայպեդան, Պալանգան եւ Ներինգան։ Նաեւ 2022 թվականին Լյուքսեմբուրգի Էշ-սյուր-Ալզետ քաղաքը հռչակվել է մայրաքաղաք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ