News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է «3+3» ձեւաչափի շրջանակում հերթական տարածաշրջանային հանդիպումը Թուրքիայում անցկացնելու Անկարայի ծրագրերի մասին, տեղեկացնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Դեկտեմբերի սկզբին Մոսկվայում անցկացվել է ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի ԱԳ փոխնախագահների եւ Իրանի ԱԳՆ գործադիր տնօրենի փոխնախագահության ներքո «3+3» խորհրդակցական տարածաշրջանային հարթակի առաջին նիստը: Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել էր, որ Թբիլիսին հրաժարվում է մասնակցել Անդրկովկասի հարցերով «3+3» տարածաշրջանային խորհրդակցական մեխանիզմում:

«Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շարունակում է իր ջանքերը, որպեսզի Կովկասում հաստատվի խաղաղություն ու կայունություն: Նրա խոսքով՝ Անկարան պատրաստվում է անցկացնելԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մշակած «3+3» հարթակի հերթական հանդիպումը Թուրքիայում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել