News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը

Եթե դու մտնում ես ինչ-որ միջազգային բանակցությունների մեջ որևէ պետության հետ, ապա գոնե պետք է դուրս գաս ինքնախաբեության գերությունից և ուսումնասիրես այն կողմը, որի հետ բանակցում ես։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին պատգամավոր Արման Աբովյանը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին:

«Երբ հայաստանյան թուրքասեր «լոբբիի» ներկայացուցիչները «միամիտ» հայացքով պատմում են հայ ժողովրդի շահերի քաղաքական և տնտեսական օգուտների մասին, ինչը մեզ կբերի հայ ժողովրդի շահերի դավաճանությունը, այն է՝ մեր հայրենիքը թուրքերին հանձնելը «խաղաղության դարաշրջանի» կեղծ օրակարգի հովանու ներքո, մտքում միայն երկու բացատրություն է գալիս: 

Կա՛մ այս բոլոր թրքասերները գիտակցաբար հավատում են, որ թուրք մարդասպանների առաջ նվաստանալով հնարավոր է երկրի համար «խաղաղություն և բարգավաճում» մուրալ, կա՛մ նրանք պարզապես անգրագետ ու նեղմիտ մարդիկ են, որոնք տառապում են ամնեզիայի սուր ձևով։

Հիմա ես չեմ մեջբերի Հայկական լեռնաշխարհում և Հարավային Կովկասում քոչվոր թուրք ցեղերի «պատմական» իրավունքների մասին կիսաթուրք Ալիևի հիմար մտքերը, դրանով պետք է զբաղվեն հոգեբաններն ու քաղաքագետները, բայց ուզում եմ հիշեցնել մի երկու թեզ թուրքական պաշտոնական դիվանագիտական և քաղաքական պատմագրություններից։

Եվ այսպիսով, եթե դու մտնում ես ինչ-որ միջազգային բանակցությունների մեջ որևէ պետության հետ, ապա գոնե պետք է դուրս գաս ինքնախաբեության գերությունից և ուսումնասիրես այն կողմը, որի հետ բանակցում ես։

Հիշեցնեմ, որ Թուրքիայի պաշտոնական հայեցակարգը պտտվում է տարածաշրջանային թուրքակենտրոնության գաղափարի (Պանթուրանական նախագիծ) և ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի թեզերի շուրջ։
Ստորև ներկայացնում եմ Աթաթուրքի մեջբերումները Հայաստանի և հայերի նկատմամբ թուրքական քաղաքականության հիմքի վերաբերյալ, որոնք, ի դեպ, արդիական են Թուրքիայի արտաքին քաղաքականության համար նաև այսօր։
Ավելի շուտ դա հայկական ուղղությամբ թուրքական քաղաքական մտքի հիմքերի հիմքն է։
Այսպիսով
...
Քեմալ Աթաթուրքի մեջբերումները 1918-1922թթ․ թուրքական կանոնավոր զորքերի Հայաստանի տարածք ներխուժման ժամանակ։
«Բացարձակաբար անհրաժեշտ է, որ Հայաստանը կենտրոնից կործանվի քաղաքականորեն և ՏՆՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ։
• Սրանից հետևում է, որ հայերի հետ հրադադարի պայմանավորվածության պատճառով մեր հետ քաշվելը քննարկման առարկա չի կարող լինել։ Զինադադարի սկզբունքները, որոնք մենք փոխանցել ենք հայերին, պետք է ուղղված լինեն ոչ թե Հայաստանից հեռանալուն, այլ հայերին մոլորեցնելու և Եվրոպայի հանդեպ խաղաղ երևալուն։
• Ներկայումս հրամայական է հայկական բանակի զորացրումը և զինամթերքի առգրավումը` դրանով իսկ կանխելով նրա ռազմական կառուցվածքի վերականգնումը։
• Երկաթուղիները պահպանելու և մահմեդական բնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով անհրաժեշտ է մեր ռազմական վերահսկողությունը հաստատել Հայաստանի ողջ տարածքում և այդպիսով վերահսկել Թուրքիան Ադրբեջանին կապող բոլոր ճանապարհները։
• Վերոհիշյալ նպատակին պետք է հասնել թաքնված ու փափուկ՝ թե՛ խաղաղության պայմանագրի տեքստում, թե՛ դրանից բխող գործողություններում, պայմանով, որ այն միշտ հայության աչքում ներկայացվի որպես խաղաղասեր»։
Գիրքը «Մուստաֆա Քեմալ. Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ»
(Շնորհակալություն նյութի համար © Արևմտյան Հայաստանի Հանրապետություն
* @reartsakh )
...
Եվ հիմա հարց է, թե Թուրքիայի Հանրապետության պետական հայեցակարգում ինչ-որ բան փոխվե՞լ է։ Ակնհայտորեն՝ ո՛չ։ Եվ ի՞նչ եք կարծում, փաշինյանական իշխանությունները գիտե՞ն այս ամենի մասին։
Իհարկե գիտեն։
Եվ հետևաբար, այս շեղումն առաջին հերթին նրանց համար է, ովքեր, հավատալով Հայաստանի ներկայիս իշխանությունների թուրքամետ քարոզչությանը, հանկարծ հավատացին այն հնարավորությանը, որ ներկայիս պայմաններում հնարավոր է խաղաղություն և բարիդրացիություն դասական իմաստով Թուրքիայի և նրա հավելված Ադրբեջան հետ»,- գրել է նա։

Տպել
Ամենաշատ