News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կիրակի SpaceX ամերիկյան ընկերության Dragon բեռնատար տիեզերանավն առանձնացել է Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ): Հեռարձակումը վարվում է NASA-ի ազգային վարչության կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տիեզերանավի առանձնացումը կայանից տեղի է ունեցել ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով 10:40-ին: Այն Երկիր մոլորակ կհասցնի ավելի քան 2,2 տոննա տարբեր բեռներ, այդ թվում՝ գիտափորձերի արդյունքներ:

Ակնկալվում է, որ շուրջ մեկ օր անց տիեզերանավը վայրէջք կկատարի Ատլանտյան օվկիանոսում  Ֆլորիդա նահանգի ափի մոտ: Ավելի վաղ տիեզերանավի անջատումը, որն ի սկզբանե նախատեսված էր ուրբաթ, երկու անգամ հետաձգվել է վայրէջքի շրջանում անբարենպաստ եղանակային պայմաների հետեւանքով:

Dragon-ն արձակվել է դեկտեմբերի 21-ին Քանավերալ տիեզերակայանից (Ֆլորիդա նահանգ) Falcon 9 հրթիռակրի օգնությամբ ՄՏԿ-ի պաշարները համալրելու գործով SpaceX-ի 24-րդ կոմերցիոն առաքելության շրջանակում: ՄՏԿ-ի հետ տիեզերանավի միակցումը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին: Տիեզերանավը տեղափոխել է ուղեծրային կայան շուրջ 3 տոննա տարբեր բեռներ՝ պարենամթերք, գիտափորձերի համար նյութեր, սարքավորումներ:

Այժմ կայանում գտնվում է անձնակազմի յոթ անդամ՝ Ռոսկոսմոսի տիեզերագնացներ Անտոն Շկափլերովն ու Պյոտր Դուբրովը, NASA-ի աստղագնացներ Մարկ Վանդե Հայը, Ռաջա Չարին, Թոմ Մարշբերնն ու Կայլա Բերոնը, ինչպես նաեւ Եվրոպական տիեզերական գործակալության աստղագնաց Մաթիաս Մաուրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ