News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես տարիներ ի վեր խորհրդարականական կառավարման մոդելի կողմնակիցն եմ եւ մնալու եմ այդ տեսակետին նաեւ առաջիկայում: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Իհարկե, Սահմանադրության մեջ փոփոխություններ, լրացումներ անհրաժեշտ են, բայց ես խորհրդարանական համակարգի կողմնակիցն եմ:

Թե թիմը ոնց կորոշի, բնականաբար, ես որպես թիմի անդամ պարտավոր եմ ենթարկվել, բայց ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի խորհրդարանական համակարգը մնա: Ես համոզված եմ, որ մեր իրականության, մեր մենթալիտետի համար խորհրդարանական համակարն ամենանպատակահարմար գործիքակազմն է: Այն, որ պատերազմից հետո մենք մնացինք ոտքի վրա, դա խորհրդարանական համակարգի առավելությունն է»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Տպել
Ամենաշատ