News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները քննարկում են առաջիկա շաբաթներին Արեւմտյան Եվրոպայում տեղակայված որոշ զորքերի՝ Արեւելյան Եվրոպա տեղափոխման հարցը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի դիվանագետին։

«Դա կապված է ամերիկյան զորքերի հետ, որոնք արդեն Եվրոպայում են»,- անանուն մնալու պայմանով ասաց դիվանագետը՝ հաստատելով New York Times-ի հաղորդագրությունը, ըստ որի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիտարկում է ամերիկյան զորքերը Բալթյան երկրներ եւ Արեւելյան Եվրոպայի դաշնակիցների երկրներ ուղարկելու հնարավորությունը:

ՆԱՏՕ-ն երկուշաբթի հայտարարել էր, որ իր ուժերը մարտական պատրաստության է բերում եւ Արեւելյան Եվրոպան ամրացնում է լրացուցիչ նավերով եւ կործանիչներով:

Դիվանագետն ասել է, որ զորքերի հնարավոր տեղաշարժերը կլինեն աստիճանական, եւ ՆԱՏՕ-ի բացերի ցանկացած լրացում դրա արեւելյան թեւում կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ