News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայում պատգամավորը, ներքին գործերի նախկին նախարարը դատարանի առջեւ է կանգնել «գեյերի դեմ քարոզչության համար»՝ նա իր մեկնաբանություններում միասեռականությունը զարգացման խանգարում եւ մեղք է անվանել, հայտնում է Reuters-ը։

Խոսքի ազատության աննախադեպ գործում, Հելսինկիի շրջանային դատարանը պետք է նաեւ որոշի, թե արդյոք Աստվածաշնչին հղումը կարող է որոշ դեպքերում հանցագործություն համարվել:

Դատախազի խոսքով՝ 1995 թվականից Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունից բժիշկ եւ պատգամավոր Պայվի Ռասանենը 2004 թվականին հրապարակված առցանց նամակում միասեռականությունը անվանել է «զարգացման խանգարում», իսկ 2019 թվականին Twitter-ում՝ «ամոթ եւ մեղք»:

Ֆինլանդիայի Yle հանրային ռադիոկայանի կողմից 2019 թվականին հեռարձակված հաղորդման մեջ Ռասանենը միասեռականությունը նկարագրել է որպես «գենետիկ այլասերվածության» ձեւ, հավելել է դատախազը՝ նրան մեղադրելով գեյերի դեմ քարոզչության երեք հոդվածներով:

Ռասանենը հերքել է իր կողմից որեւէ իրավախախտում եւ հայտարարել, որ դատախազի պնդումներն անհիմն են:

«Ես մեծ պատասխանատվություն եմ զգում, քանի որ գիտեմ, որ այս գործը պատմական է խոսքի եւ կրոնի ազատության տեսակետից»,- ասել է նա: «Ակնհայտ է, որ քրիստոնյաները, ովքեր հավատարիմ են աստվածաշնչյան ուսմունքներին, իրավունք ունեն մասնակցել հանրային քննարկումներին»:

2004 թվականին Ռասանենը հայտարարել է, որ գիտական ապացույցներն անհերքելիորեն վկայում են, որ միասեռականությունը մարդու հոգեսեքսուալ զարգացման խախտում է եւ ենթադրել է, որ միասեռական հարաբերությունները վաղ տարիքում կարող են հանգեցնել սեռական բռնության չափահաս տղամարդկանց կողմից:

2019-ին Ռասանենը կասկածի տակ է դրել ԼԳԲՏԻ իրավունքների առաջատար ասոցիացիայի հետ համագործակցելու ֆիննական ավետարանական-լյութերական պետական եկեղեցու որոշումը՝ Pride միջոցառում կազմակերպելու համար, եւ հրապարակել է միասեռական հարաբերությունները դատապարտող աստվածաշնչյան մեջբերումների պատկեր:

Դատախազն ասում է, որ Ռասանենը պետք է տուգանվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել