News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ես կուզենայի վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հայտարարությունները ընկալելիս մենք որոշ նրբություններ նկատենք, որն իմ կարծիքով մեր իրականության մեջ չի նկատվում: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ 10 օր առաջ Ալիեւը հերթական անգամ սպառնացել էր Հայաստանին: Նա մասնավորապես, ասել էր. «Մենք երրորդ պատերազմ չենք ուզում, այդպիսի պլաններ չունենք, մենք ուզում ենք, որ Հայաստանը վերջապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությաւնը, բայց եթե տեսնենք, որ սպառնալիք կա մեզ համար, այդ սպառնալիքը տեղում կոչընչացվի»: Արդյոք պաշտոնական Երեւանը ճանաչի Ադրբեջանի տրածքային ամբողջականությունը եւ նման ագրեսիվ հռետորաբանության դեպքում հնարավոր է տարածաշրջանում հասնել խաղաղության հաստատման»:

Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդ հայտարարությունների մեջ տարբերակենք ռացիոնալ եւ էմոցիոնալ կողմերը: Այս վերջերս մեր մի քննարկման ժամանակ շատ կարեւոր դիտարկում հնչեցրեց մի վերլուծաբան: Ինքն ուշադրություն հրավիրեց փաստին, որ Ադրբեջանից հաճախ հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 1994-ից հետո: Երբ Ադրբեջանից հնչում է հայտարարություն, որ Ղարաբաղի հարցը լուծված է, այդ վերլուծաբանը ուշադրություն հրավիրեց, որ 1994-ից հետո տասնյակ տարիներ Արցախից ու Հայաստանի հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղի հարցը լուծված է: Հաճախ հնչում են հայտարարություններ Երեւանը ադրբեջանական քաղաք լինելու մասին: Այդ վերլուծաբանը նկատեց, որ 1994-ից հետո շատ հայտարարություններ են հնչել, որ Բաքուն հայկական քաղաք է:

Նկատի ունեմ, որ այդ հայտարարությունների մեջ կուտակված վրեժի էլեմենտ կա, ինչը հույս ունեմ՝ էմոցիոնալ հանգամանք է: Դա օգտակար չի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ