News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, եւ ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն: Փետրվարի 17-27-ը ՀՀ-ն նոր նախագահ կունենա։ Նախագահին խորհրդարանն է ընտրում։ Թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդը, այսինքն՝ 27 հոգի, ինչը նշանակում է, որ թեկնածու կարող է առաջադրել ե՛ւ 71 հոգանոց ՔՊ-ն, ե՛ւ ընդդիմությունը։

Հրաժարականի լուրը դեռ չէր տարածվել, արդեն սկսեցին քննարկել, թե ում թեկնածությունը կառաջադրվի։ Թիմակիցները սկսեցին շրջանառել ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի, Արամ Զավենի Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունները։ Սակայն ՔՊ-ում քիչ հավանական են համարում այս թեկնածությունները։ Կարծում  են՝ յուրային նախագահ կընտրվի, որը կդառնա պաշտոնի տեղապահը՝ մինչեւ Սահմանադրության փոփոխությունը։ Քննարկվում են ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի անունները։

Հնարավոր է, որ բոլորովին այլ տարբերակ լինի։ Ընդդիմադիր դաշտում քննարկում են միասնական թեկնածու առաջադրելու հարցը։ Բայց բացառում են նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ անգամ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։ Իսկ համացանցում ֆլեշմոբ էր սկսվել՝ ՄԻՊ Արման Թաթոյանի թեկնածության շուրջ։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։ Սակայն, դատելով նրա հանդեպ Փաշինյանի եւ ՔՊ-ի վերաբերմունքից, դա գրեթե բացառված է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ