News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի իշխանությունները գնել են երկրի աբորիգենների դրոշի իրավունքը 14 միլիոն դոլարով (20 միլիոն ավստրալիական դոլար), այժմ այն ​​կարող է օգտագործվել նույնքան ազատ, որքան ազգային դրոշը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ABC News-ը։

Դրոշի դիզայնը՝ երկու գիծ՝ կարմիր եւ սեւ՝ կենտրոնում դեղին շրջանով, նախագծվել է նկարիչ Հարոլդ Թոմասի կողմից եւ գնվել է աբորիգենների հետ կապ չունեցող WAM Clothing ընկերության կողմից 2018 թվականին։ Դրոշի պատկերի ցանկացած օգտագործման համար ընկերությունը վճար եւ թույլտվություն էր պահանջում, նշում է հեռուստաալիքը։

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ դրոշն այժմ ազատ կլինի օգտագործման համար, սակայն դրան պետք է նույն հարգանքով եւ արժանապատվությամբ վերաբերվել, ինչպես Ավստրալիայի դրոշին:

«Բոլոր ավստրալացիները կարող են ցուցադրել աբորիգենների դրոշը հագուստի վրա, ինչպիսիք են սպորտային մարզաշապիկները, շապիկները, այն կարելի է նկարել սպորտային դաշտերում, տեղադրել կայքերում՝ նկարներով, թվային ձեւով, ցանկացած լրատվամիջոցում՝ առանց թույլտվություն խնդրելու կամ վճարելու դրա օգտագործման համար»,- հեռուստաալիքը մեջբերում է վարչապետի խոսքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ