News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսը եւ Ֆրենկ Փալոնեն Բայդենի վարչակազմին կոչ են արել մերժել F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի հարցումը։

Նամակում նրանք նշել են, որ նախագահ Էրդողանի օրոք Թուրքիան տարիներ շարունակ օգտագործել է իր ռազմական հզորությունը Արեւելյան Միջերկրական ծովում, Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասում եւ Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի ապակայունացման համար։ 

Նրանք, մասնավորապես, ընդգծել են, որ Թուրքիան եւ նրա կողմից աջակցվող ուժերը «այդ ներխուժումների ժամանակ օգտագործել են ԱՄՆ արտադրության զենքեր ռազմական հանցագործություններ կատարելու համար», եւ որ Թուրքիայի խնդրանքն «տարածաշրջանում ավելի շատ մահերի եւ ավերածությունների պատճառ կլինի»:

Բիլիրակիսը եւ Փալոնեն նաեւ ընդգծում են, որ Էրդողանի ռեժիմը շարունակում է ոչ ժողովրդավարական մեթոդները եւ մարդու իրավունքների խախտումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ