News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

Պաբլո Պիկասոյի ժառանգները ներխուժել են 21-րդ դարի բիզնեսի ոլորտ՝ վաճառելով նրա կերամիկական աշխատանքներից մեկի 1010 թվային գործ։

Նկարչի ծոռնուհի Մարինա Պիկասոն եւ նրա որդի Ֆլորիան Պիկասոն բացել են Ժնեւի հայտնի թաղամասում գտնվող իրենց բնակարանը, որը լի է նրանց փառավոր նախնու գործերով։

Նրանք հույս ունեն վաստակել եւ օգտվել փոխադարձաբար չփոխարինվող թոքենների եւ NFT-ների հանդեպ հետաքրքրությունների ալիքից, որոնք միլիոններ են բերել շատ ավելի քիչ հայտնի նկարիչներին: Տնտեսական ժարգոնում փոխադարձաբար չփոխարինվող թոքենը մի ակտիվ է, որը կարելի է փոխանակել «մեկը մեկին» սկզբունքով:

«Մենք փորձում ենք կամուրջ կառուցել NFT-աշխարհի եւ կերպարվեստի աշխարհի միջեւ»,- ասել է Ֆլորիան Պիկասոն:

Նկարչի սերունդները հետաքրքրություն են առաջացնում եւ ցուցադրում են NFT-ի հետ կապված աշխատանքի միայն մի մասը՝ աղցանի մեծ ամանի չափ կերամիկական կտոր: Բաց մասերում երեւում է հաստ դեղին գիծ, կաթացող կանաչ բիծ եւ հիմքի մոտ վրձնով նկարված «58» թիվը:

Մարինա Պիկասոն ասում է, որ թանկարժեք կավե ամանը թվագրվում է 1958 թվականի հոկտեմբերին:

«Սա մի գործ է, որը պատկերում է դեմք, եւ այն շատ արտահայտիչ է»,- ասել է նա: «Սա այն առարկաներից է, որոնք եղել են մեր կյանքի, մեր անձնական կյանքի՝ երեխաներիս հետ իմ կյանքի մի մասը»։

Մարտին Sotheby's-ը կանցկացնի աճուրդ, որտեղ ներկայացված կլինի հազվագյուտ NFT, ինչպես նաեւ իրական կերամիկական ամանը:

NFT Picasso-ն իր հետ գրեթե դարակազմիկ սիմվոլիզմ է բերում, ինչպես, երբ Beatles-ի հավաքածուն վերջապես ներկայացվեց iTunes-ում: Ընտանիքն ու նրա բիզնես-մենեջերները ասում են, որ նպատակը Պիկասոյի երկրպագուների ավելի երիտասարդ հանրություն ստեղծելն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ