News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 26-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ գործադիր իշխանության պատասխանատուների, Արցախի ներդրումային, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների, «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպության և Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը նշել է, որ, իր կողմից որդեգրած քաղաքականության համաձայն, թափանցիկ գործելաոճի և հավասար հնարավորությունների ստեղծմանն ուղված ջանքերի գործադրման շրջանակներում վերոնշյալ երեք ֆինանսական կառույցների հոգաբարձուների խորհուրդներում այսուհետ կընդգրկվեն նաև խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Նա միևնույն ժամանակ հանձնարարել է նշյալ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներին ավելի հրապարակային ու թափանցիկ կերպով աշխատել հանրության ու լրատվամիջոցների հետ:

«Նպատակը պետական քաղաքականության շրջանակում ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողության և թափանցիկության մակարդակի բարձրացումն է: Քաջատեղյակ եմ, որ հանրության շրջանում այս առումով ձևավորված են տարբեր մտահոգություններ, և դրանք փարատելու համար մեր քաղաքացիներն իշխանություններից սպասում են գործնական քայլեր: Կարծում եմ՝ խորհրդարանական ուժերի ներգրավվածությունն այս գործընթացում լավագույն ձևաչափերից մեկն է արդարության և վստահության ավելի մեծ միջավայր ձևավորելու համար»,- ասել է ԱՀ նախագահը՝ իր շնորհակալությունը հայտնելով քաղաքական ուժերին` ցուցաբերած համագործակցության ու պատրաստակամության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետպատերազմյան ժամանակահատվածում երկրի տնտեսության վերականգնման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ընդգծվել է նոր մոտեցումների ցուցաբերման ու ծավալների ավելացման անհրաժեշտությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ