News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 21
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանում և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունների տնտեսական հարցերով կցորդ Ֆրանսուա-Անրի Կլոարեկի ու տնտեսական հարցերով օգնական Թոմա Մենորեի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արմեն Սիմոնյանը բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունները և բազմաշերտ համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկաթուղային ընթացիկ նախագծերի և այդ ոլորտում համագործակցության հեռանկարները։

Փոխնախարարը հետաքրքրվել է, թե փոխգործակցության խորացման ինչ ուղղություններ, հետաքրքրություններ և հեռանկարներ է տեսնում ֆրանսիական կողմը՝ նշելով, որ կան մի քանի ուղղություններ, որոնք ֆրանսիական կողմի հետաքրքրության դեպքում կարող են քննարկել:

Ֆրանսուա-Անրի Կլոարեկը նշել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը կարող է աջակցություն ցուցաբերել երկաթուղային ծրագրերի շրջանակներում և նաև Ֆրանսիայի կառավարությունը կարող է աջակցություն տրամադրել ծրագրերի իրականացման համար:

Ֆրանսիական կողմը հավաստիացրել է, որ իրենց համար կարևոր է ծրագրեր իրականացնել Հայաստանում և երկաթուղային ծրագրերն իրենց առաջնահերթությունների մաս են կազմում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկաթուղային տրանսպորտի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղազախական «FlyArystan»-ը թռիչքներ կիրականացնի Ալմաթիից Երևան
Ուրախությամբ տեղեկացնում ենք Ալմաթի-Երևան նոր ուղղությամբ թռիչքի մասին…
Դոլարի փոխարժեքը նվազել է եւս 5 դրամով. Եվրոն էժանացել է 6 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 13-ին, կազմել է…
Պատրաստ ենք Հայաստանում նոր ծրագրեր իրականացնել. Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավարին…
Սեւանում ջրի սակավությունը մոտ 300 մլն խմ է. Գյուղատնտեսության նախկին փոխնախարար
«Նախ պետք է 100 տոկոսով լցնել ջրամբարները եւ նոր մտածել ՀԷԿ-ի շահագործման մասին...
Այս տարի տեղական արտադրության պարենի գները կշարունակեն բարձրանալ. փորձագետ
Տեղական արտադրության պարենամթերքի գները կշարունակեն բարձրանալ...
Բանկային քարտով գնումների դեպքում թոշակառուների քարտին որոշակի տոկոս հետ կգա. Փաշինյան
Կառավարությունը նախատեսում է սոցիալական նշանակության նոր համակարգ ներդնել...
Ֆոտոռեպորտաժներ