News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի իրավապահ մարմինների աշխատակիցները Տաշքենդում կալանավորել են 30 մարդ, որոնց կասկածում են «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանելու մեջ։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել են Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայությունում։

«Տաշքենդում Ուզբեկստանի իրավապահ մարմինների համատեղ գործողության ընթացքում կալանավորվել է 30 մարդ «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանելու կասկածանքով»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ կալանավորվածները աշխատելու համար մայրաքաղաք էին եկել Անդիջանի, Սուրհանդարի եւ Քաշկադարի մարզերից։

Նախաքննական միջոցառումների ընթացքում, հայտնել են մամուլի ծառայությունում, պարզվել է, որ նրանք ծրագրում էին մեկնել Սիրիա եւ մտնել զինյալների շարքերը։

«Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» կազմակերպությունը 2016թ. սեպտեմբերի 26-ին Ուզբեկստանի գերագույն դատարանի որոշմամբ ճանաչվել է ահաբեկչական, նրա գործունեությունն արգելված է երկրի տարածքում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ