News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 29
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Մի խումբ սպառողների բողոքներից հետո WhatsApp-ին ժամանակ է տրվել մինչեւ փետրվարի վերջը, որպեսզի բացատրի փոփոխությունները իր գաղտնիության քաղաքականության մեջ եւ պարզելի, թե արդյոք այն համապատասխանում է սպառողների իրավունքների պաշտպանության ԵՄ օրենքներին, հայտարարել է Եվրահանձնաժողովը, հայտնում է Reuters-ը։

Սպառողների եվրոպական կազմակերպությունը (BEUC) եւ նրա ութ անդամները բողոքել են ԵՄ գործադիր իւշխանությանը եւ Սպառողների իրավունքների պաշտպանության եվրոպական ցանցին՝ հայտարարելով, որ WhatsApp-ը ստիպում է օգտատերերին ընդունել գաղտնիության իր նոր քաղաքականությունը, որը թույլ է տալիս որոշ տվյալներ կիսել Facebook-ի եւ այլ ընկերությունների հետ։

Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսն ասել է, որ կիսում է մտահոգությունները եւ խնդրել է WhatsApp-ին պարզաբանել քաղաքականությունը եւ դրա համապատասխանությունը ԵՄ սպառողների իրավունքների պաշտպանության օրենսդրությանը:

«WhatsApp-ը մինչեւ փետրվարի վերջը ժամանակ ունի, որպեսզի վերադառնա մեզ մոտ՝ կոնկրետ պարտավորություններով այն մնասին, թե ինչպես են իրենք լուծելու մեր խնդիրները»,- ասել է նա:

Հանձնաժողովը հայտնել է, որ մտահոգված է նաեւ WhatsApp-ի եւ երրորդ կողմերի կամ Facebook/Meta-ի այլ ընկերությունների միջեւ օգտատերերի անձնական տվյալների փոխանակմամբ:

«Մենք անհամբեր սպասում ենք այն հնարավորությանը, որ Եվրոպական հանձնաժողովին բացատրենք, թե ինչպես ենք պաշտպանում մեր օգտատերերի գաղտնիությունը՝ համաձայն ԵՄ օրենսդրությամբ սահմանված մեր պարտավորությունների»,- ասել է WhatsApp-ի ներկայացուցիչը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ