News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Մենք երկկողմ հարաբերությունները զարգացնում ենք բավականին կայուն եւ երկարաժամկետ հեռանկարի համար։ Այս մասին հունվարի 27-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը։

«Մեկ ամսից մենք կնշենք Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Գերմանիան առաջիններից էր, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի անկախացումից հետո»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով, Գերմանիան եւ Հայաստանը լավ կապեր են հաստատել տնտեսական ոլորտում։

«Մենք, օգտագործելով Եվրամիության հնարավորությունները, կարող ենք դրանք էլ ավելի զարգացնել»,- հավելեց դեսպանը։

Նա հիշեցրեց, որ իր ներկայիս պաշտոնը բոլորովին վերջերս է ստանձնել՝ 2021 թվականի նոյեմբերից։

Ռիխտերը նշեց երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ակտիվացման դրական միտումները, որոնք համավարակային տարվանից հետո դրական տեղաշարժերով են պայմանավորված։

Դեսպանը հայտնեց, որ այս տարի նախատեսվում է բազմաթիվ համատեղ ծրագրերի իրականացում՝ Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) միջոցով։

Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ