News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Այսօր ունենք բանակ, որն իր առջեւ դրված խնդիրները այս պահին կատարելով կդառնա այն բանակը, որը մեզ թողել էր Վազգեն Սարգսյանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Բայց դրա համար բոլորս պետք է մեր նպատակները մեկտեղենք եւ դուրս գանք այն այն իրավիճակից, որի արդյունքում ունեցանք 44-օրյա պատերազմում անհաջողություններ, պարտություններ: Դրա համար, այն, ինչ նշված է կառավարության ծրագրում, պետք է դարձնենք իրողություն՝ կռուցել այն բանակը, որը պետք է լինի ժամանակակից սպառազինությամբ,  ինտելեկտուալ կարողությունների եւ իր առջեւ դրված խնդիրների կատարման տեսանկյունից անխոցելի»,-ասաց նա:

Հարցին, թե այսօր կարողանո՞ւմ ենք ձեռք բերել համապատասխան զինտեխնիկա՝ թշնամուն հակազդելու համար, նա պատասխանեց. «Ի՞նչ եք կարծում, այդ աշխատանքները առանց դրա հնարավո՞ր է, մշտապես նման խնդիրների լուծումով մենք պետք է վերջնամասում իրականացնենք կառավարության ծրագրում դրված խնդիրները: Դրա համար յուրաքանչյուրը պետք է ինչ հնարավորություններ ունի, ներդնի ի նպաստ մեր երկրի անվտանգության»:

Նշենք, որ այսօր Բանակի 30-ամյակն է, սակայն այն գրեթե չի նշվում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով եւ ինքնամեկուսացել: Նույն վիճակում են նաեւ Գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաների մեծ մասը, որոնք բոլորը մասնակցել են ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ