News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ըննդիմությունը մտել է խորհրդարան եւ առաջին օրվանից հայտարարությամբ հանդես եկավ, որ Իլհամ Ալիեւը պետք է իմանա, որ այսուհետ կա ավելի լավ ընդդիմություն, ազգային ընդդիմություն: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրգրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իրենց կուսակցության ներկայացուցիչները վերջին շրջանում քննադատության սլաքնն ուղղել են ԱԺ ընդդիմադիր ուժերի վրա:

Հարցին, թե ինքը վիրավորվե՞լ է դրանից, Մարուքյանը պատասխանեց. «Նրանք անգամ այդքան չեն կարող որեւէ բան անել, որ վիրավորվեմ: Առաջին օրվանից ուզում են խորհրդարանական նախկին ուժերին վարկաբեկեն, այն դեպքում, որ այդ ուժերը չեն անցել, դուք եք անցել, գնացեք աշխատեք: Մենք բանավեճ չունենք ԱԺ ընդդիմության հետ: Ժողովուրդը որոշել է, որ իրենք պետք է լինեն խորհրդարանում: Մենք հարգում ենք այդ որոշումը, հիմա պետք է գնան, աշխատեն:

Օրինակ, երեկ ԵԽԽՎ-ն բանաձեւ է ընդունել, ընդդիմությունն ինչ-որ ներդրում ունի՞ դրա մեջ, գնացեք իրենց հարցրեք»:

Ինչ վերաբերում է նրան, թե ի՞նչ էր ժամանակին անում ընդդիմությունը, որ չի անում ներկա ընդդիմությունը, Մարուքյանն ասաց. «Մենք աջակցում էինք պետականաշինության գործին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ