News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը դեռ չի անցկացրել որեւէ հանդիպում, կլինի քննարկում, կխոսենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրգրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքն ընդգրկվել է այդ խորհրդում, որի կազմը հաստատվել է երեկ:

«Երեւի դուք հիշում եք, որ 2015-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ եղել ենք շատ ակտիվ: Այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին ենք ներկայացրել մեր առաջարկները, որոնք չեն ընդունվել հիմնականում: Ընդունվել է այս Սահմանադրությունը, որը մենք ասել ենք, որ սուպերվարչապետական Սահմանադրություն է, անատամ խորհրդարանական լիազորություններով, ՀՀ նախագահի խորը սահմանափակ լիազորություններով, եւ ասել ենք, որ կան բազմաթիվ խնդիրներ դատական իշխանության հետ կապված, ՏԻՄ մարմինների հետ կապված»,-ասաց նա:

Մարուքյանի խոսքով, երբ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը սկսի գործել, պետք է նախ տալ աշխտորոշումը՝ ինչու ենք ուզում անել սահմանադրական բարեփոխումներ. «Կա կարծիք, որ քանի որ սահմանադրական հանրաքվեները միշտ կեղծվել են, պետք է ընդունել նոր Սահմանադրություն: Կարծիք երկու. Պետք է սուպերվարչապետական համակարգը փոխել, կարծիք 3-րդ, պետք է անցնել կիսանախագահակի: Իմ կարծիքով պետք է ունենալ ամբողջական խորհրդարանական համակարգ, որովհետեւ այսօր չունենք դա:

Մեծ հարց է՝ Սահմանադրությունը կփոխվի, թե ոչ, որովհետեւ գիտեք, որ հանրաքվեի բարիերը շատ բարձր է: Այն, որ առաջարկներ կնախապատրաստվեն կամ Սահմանադրության նոր շարադրանք կլինի, դրանում ես վստահ եմ, որովհետեւ արդեն կա խորհուրդ: Իսկ թե կլինի հանրաքվե, թե խորհրդարանի մակարդակով կլինեն փոփոխություններ այն մասով, որը հնարավոր է առանց հանրաքվեի, դա եկեք ապրենք, տեսնենք»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ