News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Այո, այսօր մենք ունենք մարտունակ բանակ, մեր բանակն անցել է շատ մեծ պատերազմով, այս դարի ժամանակաշրջանի իմաստով 44 օր պատերազմել, դա ուղղակի բոլոր միջազգային փորձագետներն են ասում, մեծ սխրանք է: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրգրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Եթե չունենայինք եւ չունենանք մարտունակ բանակ, մենք ավելի շատ վատ իրավիճակում կարող էինք եւ կարող ենք հայտնվել:

Այո, մեր բանակն ունի ռեֆորմի կարիք, որոնք պետք է միանշանակ իրականացվեն: Մենք ունենալու ենք ավելի հզոր բանակ, քան այսօր ունենք:

Բանակը սրբություն է, բոլորիս միասնության երաշխիքն է: Այդ իմաստով այս օրը շատ կարեւոր է՝ անկախ նրանից, թե ինչ արհավիրքի միջով ենք անցել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեր բանակը տարածքներ գրավող բանակ չպետք է լինի, Մարուքյանն արձագանքեց. «Մենք երբեք չենք հայտարարել, որ մենք տարածքներ գրավող բանակ ունենք, որեւէ երկիր նման հայտարարություն չի անում: Դա կարող է ընկալվել որպես հարեւան երկրների նկատմամբ սպառնալիք, հետեւաբար, ցանկացած խելացի քաղաքական կամ ռազմական գործիչ չի ասում, որ մենք  տարածքներ գրավող բանակ ենք ստեղծում: Իսկ թե ինչ կանի մեր բանակն ապագայում, եկեք թողնենք ապագային, դրա մասին ասուլիսներ պետք չի անել: Մենք արդեն մի անգամ նման սխալ արել ենք, էն որ նոր տարածքներ էինք գրավում: Դրա համար հանգիստ, համեստ, մեր չափը ճանաչելով, մեր տեղը իմանալով պետք է հզորանանք:

Տպել
Ամենաշատ