News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 23
USD
455.73
EUR
486.58
RUB
7.89
Տեսնել լրահոսը

Չինաստանի տնտեսության վերականգնումը լավ է ընթանում, բայց հավասարակշռված չէ թույլ սպառման պատճառով, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)՝ նախազգուշացնելով անորոշության մասին, որն առաջ է գալիս տեխնոլոգիական հատվածում կարգավորիչ ճնշումների եւ արտադրողականության դանդաղման պատճառով։

Պակաս նպաստավոր բազան, ինչպես նաեւ թույլ սպառումն ու ներդրումների զսպումն անշարժ գույքի ոլորտում աճի գլխավոր խոչընդոտները կլինեն այս տարի, ասվում է ԱՄՀ հաշվետվությունում։

«Չինաստանի վերականգնումը լավ է ընթանում, բայց հավասարակշռությունը չի բավականացնում, եւ տեմպերն են դանդաղել»։

ԱՄՀ-ն կանխատեսում է, որ աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությունը 2022թ. կաճի 4,8 տոկոսով եւ 5,2 տոկոսով՝ 2023թ.՝ անցած տարվա 8,1 տոկոս աճի համեմատ։

Սպասվում է, որ առաջիկա ամիսներին Չինաստանի Ժողովրդական բանկը աջակցության վճռական միջոցներ կձեռնարկի, որպեսզի կայունացնի անկայուն տնտեսությունը։ Չինաստանում տեղի է ունեցել մեծ վերականգնում համավարակի առաջացրած անկումից հետո, բայց աճը կտրուկ դանդաղել է անցած տարվա երկրորդ կեսին։

ԱՄՀ հաշվետվությունում նաեւ նշված է «թվացյալ չհամակարգված» կարգավորող միջոցների մասին տեխնոլոգիական ընկերությունների եւ այլ հատվածների հանդեպ, որոնք շուկայի կողմից դիտարկվում են որպես «մասնավոր ձեռնարկությունների դերը խափանողներ», կոչ է արվում լինել ավելի թափանցիկ եւ կանխատեսելի։

Անցած տարի Չինաստանը կարգավորող միջոցներ ձեռնարկեց տեխնոլոգիական հսկաների, մասնավոր կրթական ընկերությունների եւ այլ ընկերությունների դեմ՝ ուղղված անբարեխիղճ մրցակցությանն ու տվյալների կառավարմանը։

Այդ բարեփոխումները կարող են նպաստել աճին, բայց կվնասեն շուկայի տրամադրությանը, ինչն, իր հերթին, կարող է հանգեցնել ներդրումների նվազման, ասել են ԱՄՀ-ում։

ԱՄՀ-ն նաեւ կոչ է արել միջոցներ ձեռնարկել Չինաստանի մասնավոր ընկերությունների եւ նրա պետական ձեռնարկությունների միջեւ ազնիվ մրցակցության ապահովման ուղղությամբ՝ նախազգուշացնելով, որ այդ բարեփոխումներն անհրաժեշտ են արտադրողականության աճի դանդաղման խնդիրը լուծելու համար։

Հաշվետվության համաձայն՝ Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ «արտաքին մասնատող ճնշումը կրիտիկական խոչընդոտներ է ստեղծում արտադրողականության աճի համար, ինչը, նրանց կարծիքով,  պահանջում է պետական ձեռնարկությունների դերի ուժեղացում ռազմավարական սեկտորներում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ