News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Հայաստանի պետական քաղաքականությունը բոլոր իշխանությունների ժամանակ եղել է հետեւյալը. որ ՀՀ-ն պատրաստ է եղել դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, ոչ թե գնալ հաշտեցման կամ ամբողջական  կարգավորման առանց նախապայմանների: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Այսինքն հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ դիվանագիտական նոտաների փոխանակման միջոցով, մայրաքաղաքներում հաստատել դեսպանատներ եւ այդ հարաբերություններով աշխատել բաժանարար հարցերը լուծել: Կան լիքը բաժանարար հարցեր, այդ թվում Ցեղասպանության ճանաչումը, Ցեղասպանության եւ հայրենազրկման հետեւանքների վերացումը եւ այլն: Այնպես որ, ճիշտ չէ ասել, որ կարգվորումը պետք է լինի առանց նախապայմանների: Երկրորդ, եթե կապերը, երկխոսությունը պետք է հիմնված լինեն վերջերս եթերների միջոցով գործող վարչապետի արտահայտված գկարծիքների հիման վրա, ես կարծում եմ, որ այդ երկխոսությունը գնալու է փակուղի: Դա չի արտացոլում ազգային շահը, պետական իրական քաղաքականություն:

Եթե դա անձնական տեսակետ է, դա մի բան է, բայց եթե դա արտացոլում է պետական քաղաքականությունը, ազգային շահ, կարծում եմ՝ այս ընթացքը բերելու է ՀՀ-ի համար ի վերջո, պետական ազգային փակուղի: Պետք է ճշտենք, թե սա ինչ ընթացք է»,-ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ թուրքական կողմն արդեն հղում է արել ճանապարհային քարտեզի, որտեղ ինքը նախանշել է, րտահայտել է ինչ-որ միջանցքների մասին. «Եթե ճանապարհային քարտեզ կա իր լեքսիկոնում, դիվանագիտական բառապաշարում եւ դա վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ուրեմն Հայաստանն էլ կարող է, եթե ուզենա, իր ճանապարհային քարտեզը նախանշել եւ այնտեղ ամենատարբեր հարցերն առաջարկել, այդ թվում Ցեղասպանության ճանաչման: Մի բան պարզ է, որ վերջերս, այն, ինչ հնչում է գործող վարչապետի շուրթերից, չի ներկայացնում Հայաստանի ազգային շահը»,-ասաց «Ժառանգության» ղեկավարը:

Դիտրկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայ դատը երբեք չի եղել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Սա եզրույթների դիտավորյալ կամ շատ փնթի շփոթմունք է մտցնում հանրային դիսկուրսի մեջ: Ոչ մեկը հիմա Հայ դատի մասին չի խոսում, խոսում ենք Ցեղասպանության ճանաչման մասին, Ցեղասպանության տեղի ու դերի մասին մեր արտաքին քաղաքականության մեջ: Հայոց ցեղասպանությունը վերաբերում է Հայաստանին, ՀՀ քաղաքացիներին, Սփյուռքին: Այլ հարց է, թե ՀՀ որեւէ կառավարություն տարածքային պահանջ մինչ այժմ չի ներկայացրել որեւէ պետության: Արցախի հարցը եղել է մաքուր ազգային ինքնորոշման խնդիր: Հայ դատի եզրը մտցնել քաղաքական դիսկուրսի մեջ,  փախուստ տալ հարցադրումից, կարծում եմ, որ հիմա սխալ է:

Հիմա մենք կամ մտնում ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների մեջ, կամ եթե Թուրքիան ուզում է նախապայմաններ դնել՝ ուղղակի կամ անուղղակի, մենք էլ պետք է դնենք մեր նախապայմանները: Իսկ եթե գործող վարչապետն ուզում է ընդունել դիմացի պետության նախապայմանները, դա արդեն սիմետրիան փոխում է: Դա բոլորիս հայտնի է դարձնում, որ գործող իշխանությունը արդեն ընդունում է Թուրքիայի նախապայմանները եւ չի մտնում հավասարը հավասրի հարաբերության մեջ»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ