News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 08։30-ի սահմաններում Բարեկամության էստակադայի տակ բախվել են թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու Mercedes մակնիշի բեռնատարը։

Բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ 

Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Պարեկային ծառայությունը պարզում է Mercedes-ի վարորդների և վիրավորի ինքնությունը։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կողաշրջված Mercedes-ը պատկանում է Հայաստանում հայտնի «Մարիաննա» կաթնամթերքի ընկերությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ