News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքում դաշնակիցների շրջանում տարբեր տեսակետներ կան Ուկրաինային զենք մատակարարելու անհրաժեշտության վերաբերյալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պարտավոր են աջակցել Ուկրաինային»,- ասել է նա շաբաթ օրը El Pais թերթին հրապարակված հարցազրույցում։ «Մենք քաղաքական աջակցություն, գործնական աջակցություն ենք տրամադրում, մենք օգնում ենք նրանց արդիականացնել իրենց պաշտպանական ինստիտուտները, մենք օգնում ենք նրանց պայքարել կոռուպցիայի դեմ, մենք օգնում ենք նրանց կիբերպաշտպանության մեխանիզմներ կառուցել»: «Ինչ վերաբերում է պաշտպանական զենքին, ապա դաշնակիցները տարբեր տեսակետներ ունեն»,- հավելել է գլխավոր քարտուղարը։ «Որոշ դաշնակիցներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն կամ Բալթյան երկրները, այս տեսակի սպառազինություն են տրամադրում [Ուկրաինային]»:

«Ոչ ոք շահագրգռված չէ զինված հակամարտությամբ,- վստահեցրեց նա։- Մենք հրավիրում ենք [Մոսկվային] նստել եւ լսել դրա մտահոգությունները անվտանգության հետ կապված եւ ուսումնասիրել այնպիսի հարցեր, ինչպիսիք են սպառազինությունների վերահսկողությունը, միջուկային զենքը, հրթիռները, ռազմական գործողությունների թափանցիկությունը, քաղաքական եւ ռազմական հաղորդակցության ավելի լավ ուղիներ հաստատել»։

Խոսելով Ուկրաինայի համար չեզոք կարգավիճակի հնարավորության մասին՝ գլխավոր քարտուղարն ասել է.«Այս հարցը դուրս է գալիս Ուկրաինայի սահմաններից»։ «Ռուսաստանը ցանկանում է իրավաբանորեն պարտադիր պայմանագիր ստորագրել, որը կխոչընդոտի ՆԱՏՕ-ի ապագա անդամակցությանը, - պնդում է նա:- Մենք պետք է հարգենք Ուկրաինայի որոշումը՝ անկախ նրանից, թե այն կողմ է միանալուն, թե ոչ»։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ընդունելի կլիներ, եթե Ռուսաստանի Դաշնությունը սահմանափակվեր միայն Ուկրաինայի՝ դաշինքին չանդամակցելու պահանջով, բայց՝ ոչ այլ պետությունների, գլխավոր քարտուղարը նշել է.«Մենք երբեք հրապարակային չենք բանակցում, ուստի այն պատասխանը, որը մենք ուղարկել ենք Մոսկվա, գաղտնի է»։ «Գաղտնիությունը դիվանագիտական ​​առաջընթացի նախապայման է,- հավելել է նա։- Բայց յուրաքանչյուր երկրի ընտրության ազատությունը հիմնարար սկզբունք է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
Ամենաշատ