News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հայաստանում այո, կարող են երկու ընտրություններ լինել, բայց այն վարկանիշի պարագայում, որ այսօր ունի գործող վարչապետը եւ նրա թիմը, նրանք չեն գնա նախագահական ընտրությունների, որովհետեւ անգամ քաղաքապետի ընտրության հետ կապված ռիսկեր ունեին: Այս մասին NEWS.amTALK TIME-ի տաղավարում նշեց քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը:

«Չեն կարող այդքան փող բաժանել, այդքան վարչական ճնշման ենթարկել, որովհետեւ մարդկանց սառնարանները դատարկվում են, իսկ սոցիալական խնդիրներն ատելություն են ծնում: Իսկ ատելությունից դեպի գործողություն ճանապարհը կարճ է:

Ինչ վերաբերում է կառավարման ձեւի փոփոխությանը, ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է նախագահ դառնալ, բայց այլ ճանապարհով՝ առանց ընտրությունների, որ ԱԺ-ն իրեն ընտրի: Բայց դրանից առաջ պետք է սահմանադրական հանրաքվե լինի, որովհետեւ լիազորությունների փոփոխություն պետք է տեղի ունենա, որտեղ նշվի, որ նախագահը ուժային եւ արտաքին քաղաքական բլոկի ղեկավարն է դառնում: կստեղծեն վարչապետի ինչ-որ մի պոստ, եւ ինքը կդառնա տնտեսության կառավարիչ: Այսինքն կլինի կիսանախագահական ձեւ, բայց խորհրդարանական փաթեթավորմամբ»,-ասաց նա՝ չբացառելով, որ կառավարման մոդելի փոփոխություն ընդհանրապես տեղի չունենա, քանի որ այս համակարգի պայմաններում իշխանություններն իրենց բոլոր խնդիրները կարողանում են լուծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունիսի 14-ից նոր մարտավարություն է պետք սկսել. Ինձ համար կարևորը հունիսի 15-ն է. Գեղամ Մանուկյան
Վերջապես՝ հռետորական ու մնայուն հարցը. մինչև ե՞րբ։ Պատասխանս կարճ է՝ մեր համառության ու միասնականության դեպքում, երբ որ օրը որոշենք ու բոլորս լինենք...
«Զարթոնք»-ը սատարում է խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը խստորեն դատապարտում է այս իշխանությունների որդեգրած վտանգավոր արտաքին…
Նվերն ընկերոջ հետ ընտրել է պայքարի ծայրահեղ միջոց` ստի ու կեղծիքի դեմ. Խաչիկ Գալստյան
Եկեք Ազատության հրապարակ, սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով…
«Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը». Վանեցյանը 44-օրյա պատերազմի մասնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը
Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին...
Երեկվա հանրահավաքի երեք կարևոր ուղերձները. Խաչիկ Գալստյան
Երկրորդ ուղերձն ուղղված էր Ադրբեջանին, որ շատ չոգևորվի իր «յոլդաշ» Նիկոլով, որ տեսնի ու հասկանա․ Նիկոլը չի ներկայացնում հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդը…
Հայ ազգը չի համակերպվել իրեն պարտադրված անընդունելի զիջումների հետ. Սեյրան Օհանյան
Կհանդիպենք այսօր` ժամը 18։30, Ազատության հրապարակում` ցույց տալու, որ հայ…
Ամենաշատ