News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման նախօրեին իրեն թույլ է տվել հերթական քննադատությունը՝ ուղղված Սորոսի, համաշխարհային խոշոր խաղացողների, ինչպես նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։

Նրա խոսքով՝ շատ վայրերում, այդ թվում հետխորհրդային տարածքում, Մերձավոր Արեւելքում, կործանիչ շարժումների առաջատար ուժը երիտասարդությունն է։ «Մենք դա տեսել ենք Մերձավոր Արեւելքում գունավոր հեղափոխությունների եւ բախումների ժամանակ: Բայց մանիպուլյատորները տեսանելի չեն։ Երիտասարդներին առաջնորդում են եւ զոհաբերում, ինչի արդյունքում երկրները հայտնվում են անկառավարելի վիճակում եւ դե ֆակտո՝ կործանվում։ Օրինակ՝ Մերձավոր Արեւելքի երկրները։ Չնայած այն երկրները, որոնք իրականում արդեն բախվել են այս ճգնաժամին, պաշտոնապես պահպանում են իրենց սահմանները, նրանք դե ֆակտո չեն վերահսկում դրանք։ Ստացվում է, որ Մերձավոր Արեւելքում դե ֆակտո նոր սահմանների հաստատման գործընթացը շարունակվում է։ Մինչ արաբական այս հեղափոխությունները խոսակցություն կար, որ ժամանակին սահմանները սխալ են սահմանվել։ Մենք շատ լավ գիտենք, թե ով է սահմանել այդ սահմանները։ Մի քանի երկրների ներկայացուցիչներ մատիտով գծել են նոր սահմաններ եւ համարել, որ իրենք դրա իրավունքն ունեն։ Հետո նրանք տեսան, որ այդ երկրներն աճում են, բնակչությունն ավելանում է, որոշ երկրներ հարստանում են եւ արդեն դադարում են ենթարկվել։ Եվ եկել են մեկ այլ բաժանում կատարելու որոշման, որը դե ֆակտո կատարել են։ Ավելին, ես չեմ ուզում մանրամասնել, բոլորը գիտեն, թե ինչ նկատի ունեմ»,- ակնարկել է Ալիեւը։ 

Խոսելով Ադրբեջանի վրա գործընթացների ազդեցության մասին՝ Ալիեւը պնդել է, որ «Ադրբեջանում ներքին սպառնալիքի աղբյուր չկա»։ 

«Նախ կեղծ տեղեկություն է տարածվում, ապա ենթակաների օգնությամբ քննարկում է սկսվում, իբր դա կատարված փաստ է։ Այնուհետեւ կատարվում է վերլուծություն, եւ այդ սուտը ներկայացվում է որպես ճշմարտություն։ Սա շատ պարզունակ տեխնոլոգիա է, բայց, ցավոք, որոշ տեղերում այն ​​աշխատում է: Ղեկավարները նույնն են, այսինքն՝ հիմնական միջազգային ՀԿ-ները։ Եվ դրանք բոլորը երկար տարիներ պայքարում են Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում։ Եվ այս բոլոր կազմակերպություններում հայերն առաջատար դերերում են։ Ես ունեմ նրանց անունները՝  Freedom House, Amnesty International, Human Rights Watch, Սորոսը եւ նրան ենթակա կառույցները, «Լրագրողներ առանց սահմանների»-ն: Այս բոլոր ՀԿ-ները հավատարիմ են հակաադրբեջանական դիրքորոշմանը եւ ցանկանում են ոչնչացնել Ադրբեջանը։ Որտեղի՞ց են դրանք ֆինանսավորվում: Խոշոր պետությունների բյուջեներից։ Ինչպես ասում են՝ խոսքի իրավունք ունի նա, ով պատվիրում է երաժշտությունը։ Նրանց նպատակը Ադրբեջանն է եւ նրա ղեկավարությունը»,- ասել է Ալիեւը։

Նրա խոսքով՝ «այդ պատճառով նրանք հիմա Հայաստանի հետ նոր ծրագրեր են կազմում»։ «Համացանցում հայտնի լուսանկար կա՝ Սորոսը եւ Նիկոլ Փաշինյանը։ Չգիտեմ՝ տեսել եք, թե ոչ, բայց եթե փնտրեք, կգտնեք։ Տեսեք, թե ինչ անկեղծ են կանգնած միմյանց կողք, կարծես երկգլխանի վիշապի լինեն։ Սակայն, պարզվեց, վիշապը թույլ էր։ Ճշմարտությունն այն է, որ բոլոր այսպես կոչված  հեղափոխությունների թիկունքում կանգնած են նույն ուժերը։ Բոլորը տեսնում են՝ ինչի են հանգեցնում հեղափոխությունները, այդ թվում՝ Հայաստանում»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահը։

Նշենք, որ Ալիեւը՝ խոսելով Փաշինյանի եւ Սորոսի լուսանկարի մասին, ըստ երեւույթին ակնարկում է կեղծ լուսանկար։ Սա հերթական անգամ ցույց է տալիս Ալիեւի հայտարարությունների մանիպուլյատիվ բնույթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ