News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԵՄ-ում Չինաստանի ներկայացուցչությունը դեմ է հանդես եկել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը եւ անօգուտ է համարել ջանքերը՝ ուղղված գլոբալ անվտանգության ապահովմանը։ Այս մասին ասվում է հայտարարության մեջ, որը երեքշաբթի հրապարակվել է գերատեսչության կայքում։ 

«ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի օգնի ապահովել աշխարհում անվտանգությունն ու կայունությունը»,- ասվում է փաստաթղթում։

Փաստաթղթում ասվում է նաեւ, որ դաշինքի նման փորձերը «միայն նպաստում են քաղաքական դաշինքների ձեւավորմանը եւ ռազմական ոլորտում առճակատման առաջացմանը»։ «Մենք կոչ ենք անում ՆԱՏՕ-ին հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից եւ գաղափարախոսությունից, հարգանք ցուցաբերել այլ երկրների ինքնիշխանության, անվտանգության եւ շահերի, նրանց քաղաքակրթությունների, պատմության եւ մշակույթների տարբերությունների նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։ 

«ՆԱՏՕ-ն սառը պատերազմի պտուղ է։ Չինական կողմը կարծում է, որ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող ապահովվել ռազմական դաշինքների բռնի ընդլայնմամբ։ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի միջպետական ​​վստահությունն ամրապնդելու, տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը իսկապես պաշտպանելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Չինաստանի եւ Ռուսաստանի համատեղ հայտարարությունը Պեկինում երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով պետք է դիտարկել որպես «ինքնիշխան երկրների իրավունքը ժխտելու փորձ»։

Փետրվարի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը։ Ուրբաթ օրը նա հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Սա Ռուսաստանի ղեկավարի առաջին այցն է Չինաստան կորոնավիրուսի պանդեմիայի սկզբից ի վեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ