News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հեռարձակման վերահսկող մարմինը երեք միջազգային լրատվամիջոցների 72 ժամ է տվել՝ նրանց գործարկման  համար անհրաժեշտ արտոնագիր ստանալու համար․ հակառակ դեպքում  հարթակները կարգելափակվեն,  հայտնում է Reuters-ը։

Իլհան Թաշին, որը նաեւ ընդդիմադիր պատգամավոր է, քննադատել է ռադիոյի եւ հեռուստատեսության գերագույն խորհրդի (RTUK) որոշումը՝ գերմանական Deutsche Welle, Voice of America եւ Euronews հեռարձակող ընկերությունների թուրքալեզու վեբ կայքերից արտոնագրեր պահանջելու մասին ՝ հայտարարելով, որ դա նշանավորում է Թուրքիայում ԶԼՄ-ների ազատության վրա հետագա հարձակում։

«Ձայների մեծամասնությամբ որոշում է կայացվել amerikaninsesi.com, dw.com/tr եւ tr.euronews.com  վեբ կայքերին 72 ժամ տրամադրել՝  արտոնագիր ստանալու համար» , - ասել է Թաշին, որը  RTUK-ի  Բարձրագույն պալատի  ինը անդամներից մեկն է։  

RTUK-ի վարչությունը, որում գերիշխում է իշխող Ազատության եւ զարգացման կուսակցությունը, չի կարողացել անմիջապես մեկնաբանել, թե ինչու է արտոնագրեր պահանջել։

Վերջին տարիներին Թուրքիան քայլեր է ձեռնարկել ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ՝ RTUK-ին տրամադրելով լիակատար վերահսկողություն ողջ առցանց բովանդակության նկատմամբ, որը նա նաեւ  իրավունք ունի հեռացնել: Թուրքիայում հիմնական ԶԼՄ-ների շուրջ 90%-ը ներկայումս պատկանում է պետությանը կամ մոտ է կառավարությանը։

Թաշին ասել է, որ RTUK-ի հիմնական նպատակը ԶԼՄ-ների ազատությունն էր։ «Ազգային լրատվամիջոցներից հետո հերթը հասել է միջազգային լրատվական կայքերին, որոնք պետք է լռեցնել։ RTUK-ի «կայքում կա տեսանյութ, այն պետք է արտոնագիր ստանա» տեսակի մոտեցմամբ այլեւս անվերահսկելի լրատվական գործակալություն չի մնա», - նշել է նա։

Արեւմտյան դաշնակիցներն ու իրավապաշտպան խմբերը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը մեղադրել են 2016 թվականի ձախողված հեղաշրջումը որպես պատրվակ օգտագործելու մեջ՝ այլախոհությունը ճնշելու նպատակով։

Իր պաշտոնավարման գրեթե երկու տասնամյակի ընթացքում Էրդողանը հաճախ է քննադատել ԶԼՄ-ների բովանդակությունը, որը չի համապատասխանում իսլամական պահպանողական արժեքներին, որոնց հետեւում է իր Ազատության եւ զարգացման կուսակցությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ