News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը։

Պետդեպարտամենտը հաղորդում է, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները լուծելու հարցում Հայաստանին եւ Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերը։

Զրուցակիցները քննարկել են նաեւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ԵՄ գործընկերների, G7-ի անդամների եւ այլ գործընկերների համատեղ ջանքերը՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանների մոտ շարունակվող ռազմական կուտակումներին դիմակայելու հարցում: Նրանք ընդգծել են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու, ինչպես նաեւ այն բանի ապահովման կարեւորությունը, որ Ռուսաստանը հասկանա, թե ինչ մեծ վնասներ կկրի, եթե շարունակի Ուկրաինա ներխուժման գործընթացը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ