News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ տարածքում գերեվարված 62 շիրակցիներից 30-ը դեռևս գերության մեջ են գտնվում, հայրենադարձված 32 զինծառայողները քրեական գործի շրջանակներում տուժող են ճանաչվել։

Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ գերեվարվածներից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Մեղադրյալի կարգավիճակ ունեն միայն 2021թ նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողներից 6-ը։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

ՀՀ քննչական կոմիտե ուղարկված հարցմամբ կայքից խնդրել էին հայտնել, թե 2020թ սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում հայ զինծառայողների գերեվարման դեպքերի առթիվ քանի քրեական գործ է հարուցվել, հարուցված քրեական գործերի շրջանակներում քանի ռազմագերու է մեղադրանք առաջադրվել և ինչ հատկանիշներով, ինչ խափանման միջոց է կիրառվել վերջիններիս նկատմամբ, արդյո՞ք Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդի տարածքում 62 շիրակցիների գերեվարման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեն հայրենադարձված գերիները, ինչպես նաև՝ քանի ռազմագերի կամ գերեվարված քաղաքացիական անձինք են տուժող ճանաչվել՝ քրեական գործերով։

ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ-ից ստացված պատասխանի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման թիրախներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում քննության առարկա են դարձվել նաև ագրեսիայի ակտի ընթացքում հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման բոլոր դեպքերը, այդ թվում՝ ռազմագերիների նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու դեպքերը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ 2020թ դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տարածքում մարտական հերթապահությունում ընդգրված 62 զինծառայողների գերեվարման փաստի առթիվ նույնպես առկա է հարուցված քրեական վարույթ։ Նշված 62 զինծառայողներից 30-ը 2022թ փետրվարի 9-ի դրությամբ Ադրբեջանում պահվում են գերության մեջ, ՀՀ-ին հանձնված մյուս 32 զնծառայողները քրեական վարույթի շրջանակներում ճանաչված են որպես տուժող, վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, այսինքն՝ վերջիններս մեղադրյալի կարգավիճակ չունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ