News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Այսօր ավտոմեքենա է պայթել ԴԺՀ Կառավարության տան հարեւանությամբ գտնվող կայանատեղիում: Այդ մասին հայտնել են ԴԺՀ Հրադադարին վերաբերող հարցերի համակարգման ու վերահսկողության համատեղ կենտրոնում, հաղորդում է «Դոնեցկոե օբշեստվո նովոստեյ»-ը:

«19:00-ի շրջանում մեքենա է պայթել Կառավարության տան մերձակա կայանատեղիում: Պայթյունի ձայնը լսելի էր ամբողջ քաղաքում: ԱԻ նախարարը մեկնել է դեպքի վայր: Խնդրում ենք պահպանել հանգստություն, լինել զգոն, ինչպես նաեւ հնարավորինս բացառել տեղաշարժը քաղաքում»,-նշել են կենտրոնում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ԱԻՆ ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանին անհապաղ մեկնել Ռոստովի մարզ Դոնբասից փախստականների ընդունելությունը կազմակերպելու համար: Այդ մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱԻՆ ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանի հետ տեղում ընդունելության եւ տեղավորման համար պայմաններ կազմակերպելու, տաք սննդով եւ անհրաժեշտ ամեն ինչով, այդ թվում՝ բժշկական օգնությամբ ապահովելու համար»,- հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մայրաքաղաքի կենտրոնում պայթեցված մեքենան պատկանում է ԴԺՀ ժողովրդական միլիցիայի վարչության ղեկավար Դենիս Սինենկովին: Նախնական տվյալներով՝ մեքենայի սեփականատերը չի տուժել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ