News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը

Դաունի համախտանիշով  14-ամյա արցախցի աղջիկը, ով պատերազմական գործողությունների պատճառով կորցրել է խոսելու ունակությունը, ֆինանսական աջակցության կարիք ունի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում աղջկա մայրը՝ Մարգարիտա Ներսիսյանը, ասել է, որ աղջկա վերականգնման համար միջոցներ են անհրաժեշտ, իսկ պետության ֆինանսական օգնությունը ծախսվում է տուն վարձելու եւ նվազագույն կարիքները հոգալու համար։

«Աղջիկս ծնվել է 2008 թվականին՝ Դաունի համախտանիշով: Ծնվելուց հետո մեզ տեղափոխեցին «Արեւիկ» մանկական հիվանդանոց. նրա մոտ սեպսիս, շնչահեղձություն, սրտի հետ կապված խնդիրներ կային... Երկու տարեկանից մենք այցելում էինք Ստեփանակերտի վերականգնողական կենտրոն. այնտեղ մինչեւ վեց տարեկան այդպիսի երեխաների համար մանկապարտեզ կար: Նա մեծ դժվարությամբ սովորեց քայլել եւ խոսել, սիրում է հեքիաթներ, երգեր լսել... Նա 14 տարեկան է, բայց մինչեւ հիմա տակդիրներով է։ Ամուսինս շատ էր օգնում, բայց 10 տարի առաջ մահացավ։ Ես շատ շուտ եմ կորցրել ծնողներիս։ Մենք ապրում էինք ծնողներիս տանը, բայց ես ոչ մի սեփականություն չունեմ։ Նպաստ եւ թոշակ էինք ստանում՝ 73 000 դրամ: 2020 թվականի սեպտեմբերին սկսվեց պատերազմը։ Ռմբակոծությունների ու պայթյունների պատճառով աղջիկս կորցրեց խոսելու ունակությունը»,- ասաց Ներսիսյանը։

Նրա խոսքով՝ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին դստեր հետ տեղափոխվել է Հրազդան քաղաք՝ հնարավորինս շուտ տուն վերադառնալու ակնկալիքով։ 

«35000 դրամով բնակարան գտա, չորս ամիս 68000 դրամ ֆինանսական օգնություն էինք ստանում: Ստեփանակերտում հարազատներ չունենք, օգնող չկա, ես 50-ն անց եմ, եթե, Աստված չանի, ինձ հետ մի բան պատահի, աղջիկս առանց մասնագիտական օգնության կկորի»։ 

Մարգարիտա Ներսիսյանն ունի երկու բարձրագույն կրթություն, սակայն, բանասերի եւ տնտեսագետի դիպլոմները ձեռքին, գործազուրկ է։

Օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել Մարգարիտա Ներսիսյանի քարտին՝ ՎՏԲ-4033 1700 0623 2213։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ