News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի հետ Միութենական պետության մասին համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին փետրվարի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նա կարծիք հայտնեց, որ այն արդեն պատրաստ է եւ կներկայացվի ստորագրման Հայաստանի վարչապետին։ 

Փորձագետը վստահ է, որ Ռուսաստանն ԱՊՀ տարածքում իր անվտանգությունը պաշտպանելու քաղաքականություն է վարում, եւ այս ամենն իր ազդեցությունը կունենա Հայաստանի քաղաքական գործընթացների վրա։

Բադալյանը հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցը, ինչպես նաեւ Բելառուսի նախագահի այն հայտարարությունը, թե Հայաստանը ոչ մեկին պետք չէ եւ պետք է անդամակցի Միութենական պետությանը։

«Ուկրաինայի եւ Ադրբեջանի շուրջ գործընթացները ցույց են տալիս, որ դա դատարկաբանություն չէ։ Ռուսաստանը շատ արագ Միութենական պետություն կստեղծի, որպեսզի 2024 թ․ հետո ստեղծի մի համակարգ, որի դեպքում Մոսկվան Բելառուսից մինչեւ Կենտրոնական Ասիա սպառնալիք չի զգա։ Այս ամբողջ նախագիծը մտնում է եզրափակիչ փուլ»,- ընդգծեց նա։

Բադալյանը Մոսկվայի եւ Բաքվի միջեւ ստորագրված հռչակագիրը «Շուշիի հռչակագրի» հակակշիռ անվանեց։

«Ռուսաստանն ամրապնդում է իր դիրքերը Ադրբեջանում։ Ուկրաինայի դեպքում դա անում է ուժի կիրառմամբ, Բելառուսի դեպքում՝ այլ սխեմայով։ Վրաստանը փորձում է չբարկացնել Ռուսաստանին՝ արգելելով հակառուսական գործիչների մուտքը երկիր։ Թբիլիսին կպահպանի չեզոքություն՝ հաշվի առնելով Ռուսաստանից տնտեսական կախվածությունը»,- հավելեց նա։

Փորձագետի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինայի վերաբերյալ գրավոր երաշխիքներ տրամադրելուց հրաժարվելու պայմաններում Ռուսաստանը դիմում է երկրորդ ծրագրին. նա ոչնչացնում է հենց Ուկրաինայի ենթակառուցվածքը՝ այն հակառուսական նախագծից վերածելով ռուսամետ ծրագրի կամ գոնե չեզոք երկրի, որտեղ ռուսամետ ուժերի իշխանություն կհաստատվի, երբ ռուսական տանկերը մտնեն Կիեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ