News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցում քննարկել են Բելառուսի տրանսպորտային ներկայությունը Բալթիկայում, հաղորդում է FINMARKET.RU-ն։

Նրա խոսքով՝ Բելառուսը շահագրգռված է Բալթիկայում ներկայությամբ, սեփական նավահանգստային կառույցները զարգացնելու հարցում։ «Դուք գիտեք, որ ես դրան նույնպես սատարում եմ»,- ասել է Պուտինը «Մարշալ Ռոկոսովսկի» նոր լաստանավի դրոշի բարձրացման արարողության ժամանակ։

Նա մասնակիցներին հանձնարարել է աջակցել այդ բոլոր ծրագրերին։ «Դրանք կարեւոր են ոչ միայն Բելառուսի, այլեւ մեզ համար։ Ըստ այդմ, բոլոր օգուտները, որոնք կստանա Բելառուսը, մեծապես կտարածվեն նաեւ Ռուսաստանի Դաշնության տնտեսության վրա»,- ասել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ