News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց եւ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ պատժամիջոցային պատերազմից հետո Ռուսաստանի քաղաքացիների, այդ թվում՝ զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ կտրուկ աճել է։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայ զբոսավարների գիլդիա» ՀԿ փոխտնօրեն Լիա Բախշինյանը։ Նա հաստատեց, որ վերջին շաբաթվա ընթացքում՝ մարտի 2-ից, ակտիվացել է ռուսախոս զբոսաշրջիկների զբոսավարների աշխատանքը։

Նա ցավով նշեց, որ մարտի 9-ից ակտիվությունը կտրուկ կնվազի, քանի որ «Աերոֆլոտ»-ը կդադարեցնի թռիչքները դեպի Հայաստան, իսկ այն զբոսաշրջիկների խնդիրը, որոնք նախկինում մտադիր էին այցելել Հայաստան, կդժվարանա։

«Սա կհանգեցնի նրան, որ աշխատանքը նորից կակտիվանա, ապա անկում կսկսվի»,- հավելեց Բախշինյանը։

Նշենք, որ ռուսական բոլոր խոշոր ավիաընկերությունները դադարեցրել են միջազգային չվերթները, բացառությամբ՝ դեպի Մինսկ չվերթների։

Միաժամանակ, ռուսաստանցի զբոսաշրջիկների որոշակի հատված կարող է Հայաստան ժամանել հայկական ավիաընկերությունների չվերթներով։

«Սակայն դա փոքր-ինչ կփոխի իրավիճակը. գիդերը կաշխատեն շաբաթը մեկ անգամ։

Վերջին շաբաթվա ընթացքում զբոսաշրջային հոսքի աճը հիմնականում ոչ թե խմբակային է, այլ 2-3 մարդ։ Սակայն դա թույլ է տալիս զբոսավարներին էքսկուրսիաների պատվերներ ընդունել:

Որոշ գործակալություններ զբոսաշրջիկների թվի աճի հետ կապված արդեն բարձրացրել են տուրի գները մոտ 5000-8000 դրամով (10-15 դոլարով)։ Զբոսավարի ծառայությունների գները տատանվում են 15000-25000 դրամի սահմաններում (30-50 դոլար): 25000 դրամ արժեն այն էքսկուրսիաները, որոնք անցկացվում են առավոտից երեկո։

Համավարակի ժամանակ գները ինչ-որ պահի ընկան, բայց այժմ վերադարձել են 2019թ․ մակարդակին։

Ստեղծված իրավիճակում հնարավոր չէ ասել՝ արդյոք զբոսավարներին կապահովեն աշխատանքով, թե՝ ոչ, քանի որ դեպի Հայաստան չվերթների թիվը ներկայիս ցուցանիշի համեմատ կնվազի 70 տոկոսով։ Ավիատոմսերի գները կտրուկ աճել են։

Ամենաբարդ վիճակում են գերմանախոս, իտալախոս, իսպանախոս, ֆրանսախոս զբոսավարները, անգլախոսները երբեմն պատվերներ են ստանում, իսկ չինախոս եւ կորեախոս զբոսավարներն այժմ պահանջված են։

Ընդհանուր առմամբ, 2020թ․ ի վեր համավարակով եւ պատերազմով պայմանավորված իրավիճակը դեպի լավը չի փոխվել,  ոլորտը չի վերականգնվել։ Զբոսավարների միայն 15 տոկոսն աշխատանք ունի, մնացածը գործազուրկ են, ինչը վատ է անդրադառնում նրանց որակավորման վրա։ Շատերը փոխում են իրենց պրոֆիլը եւ գնում այլ ոլորտներ»,- ընդգծեց փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ