News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նախիջեւանիկում նախօրեին՝ մարտի 9-ին, հակառակորդի կրակոցներից վնասված տրակտորը հայկական կողմը դեռեւս չի կարողանում վերադարձնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Նախիջեւանիկի համայնքապետ Սեւակլ Պետրոսյանը:

«Այդ տրակտորը միակ գյուղատնտեսական տեխնիկան է, որը դեռ մնացել է այգում: Վաղը, ամենայն հավանականությամբ, դուրս կհանենք ռուս խաղաղապահների միջոցով»,- ասաց Պետրոսյանը:

Պետրոսյանը պատմեց, որ կրակոցների ժամանակ գյուղացիները աշխատելիս են եղել, եւ ստիպված են եղել առանց տեխնիկայի արագ դուրս գալ այգուց:

«Առավոտյան գնացել են տեխնիկան դուրս բերելու ու տեսել են, որ այդ վիճակում է: Չեն կարողացել դուրս հանել, որովհետեւ շատ մոտ է հակառակորդի դիրքին, վտանգավոր է: Առհասարակ, հիմա մեզ մոտ գյուղատնտեսական աշխատանքները դադարեցված են»,- նշեց Սեւակ Պետրոսյանը:

Պետրոսյանի խոսքով՝ այս պահին գյուղում հանգիստ վիճակ է, բնակիչների մոտ խուճապ չկա: Կրակոցների արդյունքում տուժածներ չկան:

Հիշեցնենք, որ Արցախի դատախազությունը երեկ՝ մարտի 9-ին, հաղորդել էր, որ  ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարը, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Նախիջեւանիկ եւ Մարտունու շրջանի Խնուշինակ եւ Կարմիր շուկա գյուղերի ուղղությամբ:

Կրակոցների հետեւանքով գնդակոծվել ու վնասվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո հողօգտագործողի կողմից դաշտում կայանված տրակտորը։

Արցախի ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, այսօր՝ մարտի 10-ին, Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից՝ մեջքի շրջանում վիրավորում է ստացել:

Նա տեղափոխվել է Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց: Վիճակը բավարար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ