News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Չնայած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բազմաթիվ խնդրանքներին՝ Սպիտակ տունը չի աջակցում Ուկրաինայի օդում ոչ թռիչքային գոտու սահմանմանը կամ Ուկրաինայի ռազմաօդային ուժերին նոր կործանիչներ մատակարարելուն։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«Ես կցանկանայի նշել, որ [Պենտագոնը] հայտարարել է, որ ինքնաթիռների մատակարարումը դժվար թե էապես փոխի Ուկրաինայի ռազմաօդային ուժերի արդյունավետությունը՝ համեմատած Ռուսաստանի հնարավորությունների հետ»,- ասել է Փսակին։ «Գնահատականն այն էր, որ այդ ինքնաթիռների տեղափոխումը կարող է սխալմամբ ընկալվել որպես էսկալացիա եւ հանգեցնել Ռուսաստանի լուրջ արձագանքի, եւ ռիսկի այդ գնահատականը չի փոխվել»:

Ոչ թռիչքային գոտու վերաբերյալ Փսակին ասել է, որ Բայդենը «որոշումները պետք է ազգային անվտանգության եւ գլոբալ անվտանգության շահերի տեսանկյունից դիտարկի, եւ նա առաջվա պես կարծում է, որ ոչ թռիչքային գոտին էսկալացիա կլինի ու կարող է պատերազմ հրահրել Ռուսաստանի դեմ»: «Չեմ կարծում, որ այս պահին Կապիտոլիումի բլրի վրա դրա շատ կողմնակիցներ կան, բայց մենք, իհարկե, հասկանում եւ ընդունում ենք, որ սա դեռեւս նախագահ Զելենսկու կոչն է»,- հավելել է նա:

Սպասվում է, որ չորեքշաբթի Զելենսկին առցանց ելույթ կունենա Կոնգրեսի համատեղ նիստում։ Երեքշաբթի ելույթ ունենալով Կանադայի Համայնքների պալատի առջեւ՝ Ուկրաինայի նախագահը լրացուցիչ ռազմական օգնություն է խնդրել եւ կոչ է արել Կանադային աջակցել Ուկրաինայի օդային տարածքի փակմանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զելենսկին ասել է, թե ինչ դեպքում է հնարավոր Ռուսաստանի հետ գերիների «բոլորը բոլորի համար» ձևաչափով փոխանակում
Զելենսկին բացատրել է, որ բանտարկյալներին «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու հարցը կլինի այն հարցերից մեկը, որը կքննարկվի Շվեյցարիայում կայանալիք հիմնադիր խաղաղության գագաթնաժողովում...
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Այսօր պատերազմի 800-րդ օրն է...
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Մենք հաղթելու ենք պատերազմում, բայց կորուստներն Ուկրաինայի համար կրիտիկական կլինեն...
Քեմերոնը Կիևում սկսել է «հարյուրամյա գործընկերության» շուրջ բանակցությունները
Այս նոր համաձայնագիրը մեր երկրների միջև ամուր կապեր կստեղծի առևտրի, անվտանգության և պաշտպանության, գիտության և տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և շատ ավելին հարաբերությունների ողջ շրջանակում...
Իտալիան Ուկրաինային ռազմական օգնության իններորդ փաթեթն է պատրաստում
Ուկրաինային մատակարարվող իտալական սպառազինությունների կոնկրետ ցանկը դասակարգված է, սակայն, հոդվածի համաձայն, նոր մատակարարումները կարող են ներառել հրետանի և Stinger ցամաք-օդ հրթիռներ...
Ուկրաինան կարող է Ռուսաստանի տարածքում բրիտանական զենք կիրառել. Քեմերոն
Ուկրաինան ունի այդ իրավունքը...
Ամենաշատ