News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի իշխանությունները որոշում են կայացրել, տարածաշրջանից կախված, մասամբ կամ ամբողջությամբ դադարեցնել տեղական 11 ՋԷԿ-երի շահագործումը՝ հինգշաբթի գիշերը երկրի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով։ Այս մասին ասված է Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ ՋԷԿ-երը, որոնց վրա կտարածվի աշխատանքի դադարեցումը, տեղակայված են Իվատե, Միյագի եւ Ֆուկուսիմայի հյուսիսարեւելյան պրեֆեկտուրաներում, ինչպես նաեւ՝ արեւելյան Իբարակիում։

Չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը Ճապոնիայի հյուսիս-արեւելքում 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ավելի ուշ սեյսմոլոգները երկրաշարժի ուժգնությունը 7.4 բալ գնահատեցին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայից արեւելք, իսկ օջախը՝ 60 կմ խորության վրա։ Ցնցումները երկրի հյուսիսարեւելյան ափին ցունամիի վտանգ են առաջացրել։ Ֆուկուսիմայի եւ Միյագի պրեֆեկտուրաների ափեր մոտ ալիքները 20 սմ բարձրության են հասել, այդ պահին ցունամիի վտանգի մասին բոլոր նախազգուշացումները չեղարկվել են։ Ճապոնացի սեյսմոլոգները զգուշացնում են ուժեղ հետցնցումների հնարավորության մասին առաջիկա շաբաթվա ընթացքում:

Ճապոնական ԶԼՄ-ները եւ երկրի տարբեր պրեֆեկտուրաների փրկարարները հայտնում են երկրաշարժի հետեւանքով ընդհանուր 2 զոհի եւ առնվազն 126 վիրավորի մասին։ Տարերային աղետը նաեւ էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ եւ ընդհատումներ է առաջացրել երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մեջ։ Աղետի հետեւանքների վերացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ