News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միջատլանտյան հրաբխային Սան Խորխե կղզին վերջին յոթ օրվա ընթացքում ավելի քան 14000 փոքր երկրաշարժեր է ցնցել, գրում է Reuters-ը։

Հրաբխագետ Ֆաթիմա Վիվեյրոսը եւ այլ փորձագետներ մտավախություն ունեն, որ ցնցումները, որոնք Ռիխտերի սանդղակով 3.3 բալի են հասել, կարող են 1808 թվականից ի վեր առաջին անգամ հրաբխի ժայթքման կամ հզոր երկրաշարժի պատճառ դառնալ:

Ընդերքային գազերը, ինչպիսիք են ածխաթթու գազը եւ ծծումբը, հրաբխային ակտիվության ցուցանիշներ են, եւ Վիվեյրոսն ու նրա թիմը օրեր շարունակ պայքարում են Սան Խորխեում անձրեւների եւ ուժեղ քամիների դեմ՝ պատասխաններ փնտրելով: Առայժմ ցուցանիշները նորմի սահմաններում են:

Կղզում սեյսմիկ ակտիվության անսպասելի աճը հիշեցնում է նախորդ տարի իսպանական Լա Պալմա կղզում գտնվող Կումբրե Վիեխա հրաբխի ժայթքումից առաջ տեղի ունեցած երկրաշարժերը՝ Ազորյան կղզիներից մոտ 1400 կմ հարավ-արեւելք: 85 օրվա ընթացքում այդ ժայթքումը հազարավոր կալվածքներ եւ բերք ոչնչացրեց:

Վիվեյրոսն ասում է, որ Սան Խորխե հրաբխային համակարգը նման է իսպանական կղզու հրաբխային համակարգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ