News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Անցյալ դեկտեմբերին Mercedes-Benz-ը պատմել էր Off-White լեյբլի հիմնադիր Վիրջիլ Աբլոյի հետ վերջին համատեղ նախագծի մասին, որը կոչվում է Project Maybach: Եվ հիմա՝ չորս ամիս անց ընկերությունը կրկին սկսել է խոսել այս արդյունավետ համագործակցության մասին։ Հագուստի եւ աքսեսուարների կապսուլային հավաքածուի հետ միասին ներկայացվել է սահմանափակ քանակով Mercedes Maybach S680 սեդանը, որի վրա աշխատանքն ավարտվել է մինչեւ մոդելավորողի մահը, գրում է Motor-ը։

Չորս դռներով ավտոմեքենան կթողարկվի 150 օրինակով եւ կվաճառվի միայն Off Whit, Farfetch եւ Maybach Icons of Luxury առցանց խանութների, ինչպես նաեւ Off White առանձին խանութների միջոցով:

Mercedes Maybach S680 by Virgil Abloh սեդանը ներկված է երկու գույների համադրությամբ, որոնք ստեղծվել են հատուկ վեց մետրանոց Project Maybach շոու-մեքենայի համար: Մեքենայի կողային պատերը եւ բամպերները ավազագույն են։ Կապոտը, տանիքը, բեռնախցիկի կափարիչը ներկված են փայլուն Obsidian Black-ով: Նմանատիպ գունային սխեմա է ընտրվել նաեւ թափքի համար, որը պատված է «նապա» կաշվով։ Mercedes-Maybach եւ Virgil Abloh կրկնակի տարբերանշանները կան կենտրոնական վահանակի, բարձիկների, գլխատակերի եւ շեմերի վրա:

Mercedes Maybach S680 հատուկ թողարկումը Mercedes-Benz-ի եւ Վիրջին Աբլոյի երրորդ եւ վերջին համագործակցությունն է: Աշխարհահռչակ դիզայները անցյալ տարի մահացել է քաղցկեղից՝ թողնելով հարուստ ժառանգություն։ Բացի Project Maybach կուպեից, դրա մաս է կազմել Project Geländewagen ամենագնացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Ամենաշատ