News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են ամբողջական էմբարգո սահմանել ռուսական նավթի, ածխի, միջուկային վառելիքի եւ գազի ներկրման վրա։ Այս մասին ասված է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։

Հինգշաբթի 513 կողմ, 22 դեմ, 19 ձեռնպահ ձայներով ընդունված բանաձեւում Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում լրացուցիչ պատժիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ «անհապաղ լիակատար էմբարգո սահմանել ռուսական նավթի, ածխի, միջուկային վառելիքի և գազի ներմուծման վրա», ասվում է հայտարարության մեջ։ Դա պետք է ուղեկցվի ԵՄ էներգամատակարարման անվտանգության ապահովման ծրագրով, ինչպես նաեւ «պատժամիջոցները չեղարկելու ռազմավարությամբ, եթե Ռուսաստանն Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում վերականգնելու քայլեր ձեռնարկի եւ ամբողջությամբ դուրս բերի իր զորքերն Ուկրաինայից տարածքից»։

Եվրախորհրդարանի բանաձեւը նաեւ Ռուսաստանին G20-ից եւ այլ բազմակողմ կազմակերպություններից բացառելու պահանջ է պարունակում: «Գոյություն ունեցող պատժամիջոցները պետք է ամբողջությամբ եւ արդյունավետ կերպով կիրառվեն ԵՄ ամբողջ տարածքում եւ ԵՄ միջազգային դաշնակիցների կողմից առաջնահերթ կարգով», պնդում են Եվրախորհրդարանի պատգամավորները: Նրանք կոչ են անում ԵՄ առաջնորդներին բացառել Ռուսաստանին G20-ից եւ այլ բազմակողմ կազմակերպություններից, ինչպիսիք են ՄԱԿ-ի ՄԻԳ-ը, Ինտերպոլը, Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ այլն, «ինչը կարեւոր նշան կլինի առ այն, որ միջազգային հանրությունը չի վերադառնա ագրեսոր պետության հետ իր սովորական հարաբերություններին»,- նշված է հայտարարության մեջ։

Պատժամիջոցներն ավելի արդյունավետ դարձնելու համար խորհրդարանը կոչ է անում բացառել ռուսական բանկերը SWIFT համակարգից, արգելել Ռուսաստանի հետ առնչվող բոլոր նավերին մուտք գործել ԵՄ տարածքային ջրեր եւ նավարկել ԵՄ նավահանգիստներում, ինչպես նաեւ արգելել բեռնափոխադրումների ճանապարհային փոխադրումները Բելառուսից եւ Ռուսաստանից: Եվրախորհրդարանի պատգամավորները նաեւ պահանջում են ձերբակալել «Պուտինի ռեժիմի հետ կապ ունեցող ռուս պաշտոնյաներին կամ օլիգարխներին, նրանց վստահված անձանց եւ «ծղոտե մարդկանց» պատկանող բոլոր ակտիվները, ինչպես նաեւ՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմի հետ կապված ակտիվները»:

«Նշելով Բելառուսի ներգրավվածությունն ուկրաինական պատերազմին՝ բանաձեւը պահանջում է, որպեսզի Բելառուսի դեմ պատժամիջոցները լինեն Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հայելային արտացոլումը՝ ցանկացած սողանցք փակելու համար, որը թույլ կտա Պուտինին դիմել Լուկաշենկոյի օգնությանը՝ պատժամիջոցները շրջանցելու նպատակով»,- ասվում է փաստաթղթում։ Բանաձեւում նշված է նաեւ սպառազինության մատակարարումը շարունակելու եւ ավելացնելու անհրաժեշտությունը։

Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են անկասկած ռազմական հանցագործություն հանդիսացող «ցնցող վայրագությունները», որոնք իրականացվել են ռուսական զորքերի կողմից Ուկրաինայում, մասնավորապես՝ Բուչայում, եւ Մարիուպոլի, Վոլնովախայի եւ այլ քաղաքների ու գյուղերի ամբողջական կամ գրեթե ամբողջական ոչնչացումը: Նրանք շեշտում են, որ ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, եւ կոչ են անում ՄԱԿ-ի հատուկ տրիբունալ ստեղծել՝ Ուկրաինայում հանցագործություններ քննելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը հարվածներ է հասցրել վեց շրջանների էներգետիկ օբյեկտներին. Ուկրաինացի նախարար
Կրկին զանգվածային հարձակում մեր էներգետիկ ոլորտի վրա։ Հարձակման են ենթարկվել Պոլտավայի...
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Եթե մեզ հաջողվի պահպանել այս ուղին, և ամեն ինչ աշխատի Ուկրաինայի օգտին...
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Ցանցը, որի գործունեությունը ԱԴԾ-ն վերահսկում էր Մոսկվայից, ներառում էր Պետանվտանգության պետական ​​վարչության երկու գնդապետներ...
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Ղրիմի կամրջով երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում...
ISW. Միջուկային սպառնալիքը ռուսական ռեֆլեքսային վերահսկողության գործողությունների մաս է կազմում
Ռեֆլեկտիվ կառավարումը Ռուսաստանի հիբրիդային պատերազմի գործիքակազմի հիմնական տարրն է, կարծում է...
ԵՄ-ում պայմանավորվել են օգտագործել ՌԴ սառեցված ակտիվների 90 տոկոսը Ուկրաինայի ռազմական կարիքների համար. Շոլց
ԵՄ-ում պայմանավորվել են օգտագործել ՌԴ սառեցված ակտիվներն Ուկրաինայի համար...
Ամենաշատ