News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Tesla-ն առանց վարորդի «հատուկ» տաքսի կստեղծի, որը «ֆուտուրիստական տեսք» կունենա, ասել է գլխավոր տնօրեն Իլոն Մասկը՝ չնշելով ժամկետները, տեղեկացրել է Reuters-ը։

50-ամյա միլիարդատերը՝ կովբոյի սեւ գլխարկով եւ արեւապաշտպան ակնոցներով, հանդես է եկել մեկնաբանություններով Տեխասում Tesla-ի 1,1 մլրդ դոլար արժողությամբ գործարանի բացման ժամանակ, այստեղ է գտնվում նրա նոր աշխատանքային կենտրոնատեղին։

«Լիակատար ինքնավարում։ Լինելու է հատուկ ռոբոտաքսի»,- ասել է Մասկը։

Այս տարի Tesla-ն ընդլայնելու է Հյուսիսային Ամերիկայում իր «Full Self-Driving» ծրագրային ապահովման բետա-տարբերակը։ Tesla-ն այժմ 12 000 դոլարով վարորդին օգնելու առաջադեմ համակարգեր է վաճառում՝ խոստանալով էլ ավելի բազմաթիվ գործառույթներ։ Ծրագրային ապահովումը ավտոմեքենաներն ինքնավար չի դարձնում եւ պահանջում է, որպեսզի վարորդը վերահսկի։ 2020թ. վերջին թողարկված բետա-տարբերակը նպատակ ունի օգնել մեքենաներին՝ ավելի լավ կողմնորոշվել քաղաքի փողոցներում։

Ըստ Մասկի՝ եկող տարի Tesla-ն կսկսի իր Cybertruck-ի, ինչպես նաեւ հումանոիդ ռոբոտի՝ Optimus-ի արտադրությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Ամենաշատ