News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Ես մեղավոր եմ, որ 2018-2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ հայտնի շրջաները եւ իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում կառավարության 2021 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սրանով պատմությունը չի ավարտվում, որովհետեւ մի հարց է ժամանակին հանրության ժողովրդի հետ այդ մասին խոսելը, երկրորդ հարց է զիջումների մեջ ժողովրդին համոզելը, եւ երրորդ հարցը յդ ամենը կյանքի կոչելը:

Որպեսզի ժամանակին այդ մասին ժողովրդի հետ խոսեի, նախ ինքս ինձ պետք է համոզեի, որ դա ճիշտ ճանապարհ է: Եվ իքնս ինձ խոստովանեմ՝ չկարողացա համոզել:

Ինքս ինձ չկարողացա համոզել այն պատճառով, որ 25 տարի մնք Հայաստանի հանրությանն ասել ենք, թե բոլոր զրկանքները որ կրել ենք, ունի մեծ նպատակ եւ դա Արցախի ազատությունն է: Եվ դժվար է հավատալ, որ այդքան զրկանքների վրա կառուցած բանակը չի կարողանա պաշտպանել մեր երազանքը:Ինքս իձ չկարողացա համոզել, որովհետեւ աշխարհաքաղաքական կենտրոնները, ընդհանուր առմամբ, նույն ուղղությամբ են մտածում, որ բոլորն էլ աներկբա ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց միական չէին պոտենցիալ հանձնումից հետո տեղի ունենալիք իրադարձությունների տրամաբանության մասով: Եվ այդ հակասությունները, որոնք արդեն իսկ սրվել էին Սիրիայում, Լիբիայում, Վրաստանում, Սիրիայում,  ի վերջո, անխուսափելիորեն Լեռնային Ղարաբաղում հանգեցնելու էին անխուսափելի պայթյունի:

Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետեւ երբ ծանոթանում էի բանակցային փաստաթղթերին, համոզվում էի, որ Սերժ Սարգսյանն ամենեւին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ է թողնել 7 շրջանները, բայց ամեն անգամ Ադրբեջանը ռաջ էր քաշում նորանոր պահանջներ եւ որ Ադրբեջանի ակնկալիքներն անիտարեսական են եւ անընդունելի մեզ համար:

Ինքս ինձ չկարողացա համոեզել նաեւ այն պատճառով, երբ հասկացա, որ  Ռոբերտ Քոչարյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի:

Դժվար էր համոզվել, որ 30 տարիների զրկանքների արդյունքում կարելի է պարզապես հանձնել հաղթանակի պտուղներն ու դիմացը չստանալ ոչինչ. սա ընդունել, նշանակում էր խոստովանել, որ հռչակելով պետություն՝ մենք ստեղծել ենք ֆասադ ու լիովին ու գլխովին ձախողել ենք պետության ինստիտուտցիոնալ կայացման գործը», - ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ բովանդակային առումով նույն վիճակն է հիմա, եւ չի կարող նույն սխալները կրկնել. «Այսօր միջազգային հանրությունը Հայաստանին հստակ ասում է՝ լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի համար:

Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի-փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը ու միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջ, հակառակ դեպքում, ասում է միջազգային հնարությունը՝ մեր վրա հույս չդնեք ոչ թե այն պատճառով, որ չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել», - հայտարարեց ՀՀ վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց 2 ամսով երկարաձգել 44-օրյա...
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ