News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Իրոք, ծանրագույն երկընտրանքի առջեւ ենք մենք կանգնած, եւ պետք է ողջունել վարչապետի անկեղծ մտորումները մեր ժողովրդի հետ, որովհետեւ այս ամբիոնից խոսքն ուղղվում էր ոչ միայն մեզ, այլեւ մեր հարգարժան քաղաքացիներին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց Ազգայի ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Նա հիշեցրեց, որ դեռևս 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ասպարեզ նետվեց մի գաղափար, որ մեզ համար անընդունելի է մի ժողովրդի բռնի տիրապետումը մյուսի նկատմամբ. ««Ըստ էության, առաջ քաշվեց այն գաղափարը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի, տարիներ են անցել ու այսօր կարելի է ասել, որ դա ևս ճիշտ չի եղել: Այն ժամանակ մենք գիտեինք, որ Խորհրդային Միության ժամանակ հարց բարձրացվեց փոխանցել Ղարաբաղը Հայաստանին, դա մի այլ խնդիր էր ու մենք հետևություն չարեցինք Սումգայիթից, չխորացանք Բաքվի, Կիրովաբադի դեպքերի մեջ, հետո չվերլուծեցինք՝ ինչպես եղավ, որ 24 գյուղեր հայաթափվեցին: «Կոլցո» օպերացիան խորհրդային զորքերն արեցին Ադրբեջանի ՕՄՕՆ-ի հետ ու մենք չմտածեցինք, թե սա ուր է տանում», - հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

Նրա խոսքով, 1988-ի շարժումը բերեց նրան, որ դաշտային Ղարաբաղը հայաթափվեց. «Բերեց նրան, որ 400-500 հազար հայեր չկարողացան շարունակել իրենց կյանքը իրենց պատմական հայրենիքում: Վերջապես, բերեց նրան, որ մենք ունենք ԼՂԻՄ-ի մի զգալի մասի կորուստ, որտեղ հայեր չեն ապրում: Որտե՞ղ պետք է կանգ առնենք, որտե՞ղ պետք է հասկանանք՝ մեր նպատակը ո՞րն է՝ հերոսաբար ոչնչանա՞լ, թե՞ ապրել, զարգանալ ու հեռանկար ունենալ»,-ասաց Վիգեն Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ չի կիսել երբեք Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետը, թե 1997-ին իրենք չգնացին հարցի լուծման, որովհետեւ քաղաքացիական պատերազմ կարող էր լիներ. «Մենք չգնացինք այդ լուծմանը, որովհետեւ կորցրել էինք վստահությունը հասարակության մեջ: Այսօր այս դահլիճում նստած մեծամասնությունից է կախված վարչապետի՝ խաղաղություն հստատելու քաղաքականությունը կպսակվի հաջողությամբ, եթե ժողովուրդը շարունակի մեզ վստահել, կամ հիասթափվի»,-ասաց նա:

ՔՊ-ական պատգամավորն ընդգծեց, որ պետք է փոխենք մեր կենսաձեւը խաղաղություն հաստատելու համար եւ ավելի պետք է նվիրվենք այն գաղափարներին, որի համար ժողովուրդը հեղափոխություն է արել:

Նա ասաց, թե որոշել է այլևս չխոսել խորհդրարանական ընդդիմության մասին, քանի որ ժողովուրդը վաղուց հիասթափվել է նրանցից. «Եթե ինչ-որ մի աղջնակ գալիս է ու այստեղ իր ներքնաշոր է ցուցադրում, դա չի նշանակում, որ ես պետք է արձագանքեմ իր անդաստիարակ պահվածքին», - ասաց Խաչատրյանը:

ՔՊ-ականի խոսքով՝ շատ մարդիկ գոհ են հեղափոխության արդյունքներից, բայց ավելի շատ մարդիկ դեռ բավարարված չեն, ավելին են ուզում տեսնել. «Մենք պետք է առանձին ներքին քննարկում անենք՝ ի՞նչ պիտի անենք, որ ապահովենք խաղաղության պայմանագրի իրականացումը, պիտի ավելի նվիրվենք այն գաղափարներին, որի համար ժողովուրդը փողոց էր դուրս եկել ու հեղափոխություն արեց: Պետք է մարդկանց բացատրենք, որ մենք Ղարաբաղը չենք ուրանում, մենք ուզում ենք ապահովենք Ղարաբաղի հայաթափության բացառումը», - նշեց նա:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Վիգեն Խաչատրյանին «ճիշտ խոսքերի համար»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ