News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելում առաջին անգամ փորձարկել են լազերային պաշտպանության համակարգ՝ անօդաչու թռչող սարքերը, հրթիռները եւ այլ օդային սպառնալիքները որսալու համար, հայտնում է Reuters-ը։

Իսրայելն արագացրել է լազերային որսիչի տեղակայումը` նման տեխնոլոգիաների ներդրման եւ մոտեցող հրթիռների ոչնչացման հետ կապված մեծ ծախսերը նվազեցնելու ծրագրի շրջանակներում:

«Լազերը փոխում է խաղի կանոնները՝ իր հեշտ կառավարվող համակարգի եւ զգալի տնտեսական առավելությունների շնորհիվ»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարարության պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների վարչության բրիգադային գեներալ Յանիվ Ռոտեմը: «Մեր պլանը հաջորդ տասնամյակի ընթացքում մի քանի լազերային հաղորդիչների տեղադրումն է Իսրայելի սահմանների երկայնքով»,- ասել է նա։

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ լազերային համակարգը կարող է մի քանի սցենարով անօդաչու թռչող սարքեր, ականանետներ, հրթիռներ եւ հակատանկային հրթիռներ որսալ: Որսիչները լազերը կօգտագործեն մոտեցող անօդաչու թռչող սարքերի կամ հրթիռների գերտաքացման համար:

Հզոր լազերը կլրացնի Իսրայելի ներկայիս մեծ եւ փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք տասնյակ հազարից միլիոնավոր դոլար արժողությամբ որսիչ հրթիռներ են արձակում։

Իսրայելը նախատեսում է լազերային որսիչները նախ տեղակայել հարավում, որտեղ քաղաքները պարբերաբար գնդակոծվում են ՀԱՄԱՍ-ի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ